Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սուրենս ինձ միշտ ասում էր՝ մայր իմ անուշ ու անգին, այնպես եմ կարոտել այդ բառերին». Սուրեն Կիրակոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա է եղել Սուրենս։ Մանկուց սիրել է զինվորական հագուստը։ Փոքր տարիքից սիրել է սպորտը։ Տարբեր սպորտաձևերի է հաճախել, ունի բազմաթիվ պատվոգրեր և մեդալներ։ Բայց իր սիրելի սպորտաձևը բռնցքամարտն էր։ Այնքան բարի, կյանքով լեցուն տղա էր Սուրենս»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Իրինան՝ Սուրենի մայրիկը։ Սուրենը ծնունդով Լոռու մարզից է՝ Տաշիր քաղաքից, որտեղ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը, դպրոցական տարիները։

Սուրենը դպրոցական տարիներին դարձել է «Պատանի երկրապահ» միության անդամ։ «Աշխատանքից եկա տուն, տեսա՝ համազգեստը հագած՝ ինձ է սպասում։ Հուզվեցի, Սուրենս արձագանքեց. «Մա՛մ ջան, ինչո՞ւ լաց եղար, իմ զինվոր դառնալուն դեռ շատ կա»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին գերազանց առաջադիմություն է ունեցել, բայց անսահման սիրել է «Եկեղեցու պատմություն» և «Կենսաբանություն» առարկաները։ «Յուրահատուկ ձևով սովորում էր այդ առարկաները»։ Բանակից վերադառնալուց հետո Սուրենը մտադիր էր շարունակել սպորտային կարիերան։

Սուրենը զորակոչվում է ժամկետային ծառայության 2021 թվականի հունիսի 22-ին։ Ծառայել է Գորիսում, մի ժամանակահատված՝ Զանգերում, հետո կրկին տեղափոխվել Գորիս։ «Դպրոցն ավարտելուց հետո Սուրենս հայրիկի հետ մեկնում էր Ռուսաստան արտագնա աշխատանքի։ 2021 թվականին ամուսինս կրկին մեկնելու էր Ռուսաստան, Սուրենիս ասացի՝ դու էլ գնա հայրիկի հետ։ Չեմ թաքցնում՝ իրեն ասել եմ, որ մնա այնտեղ, ես էլ միանամ իրենց։ Մեր կապվածությունը լրիվ այլ է եղել։ Ապրում էինք մեկս մյուսիս լրացնելով։ Սուրենս արձագանքեց. «Մա՛մ, ի՞նչ ես ասում, 2020 թվականին զոհված տղաներից ինչո՞վ եմ լավը։ Ծառայություն է, ես պատրաստ եմ պատվով գնալ և հաղթել։ Կծառայեմ, կգամ»։ Իր խառնվածքը, բնավորությունը իմանալով՝ զրույցներից մեկի ժամանակ իրեն ասացի՝ եթե պատերազմ սկսվի, հանկարծ առաջ չվազես։ Նայեց ինձ, նայեց. «Մա՛մ, նման բան ասելու համար արդեն ուշ է։ Դու ինձ պետք է փոքրուց վախկոտ դաստիարակեիր։ Քո դաստիարակությունը լրիվ այլ է, մա՛մ ջան, ես փոքրուց անվախ եմ մեծացել»»։

Տիկին Իրինան նշում է՝ որդու ծառայությունը շատ լավ է անցել։ «Սուրենիցս հետո իր ծառայակից ընկերներն են պատմել, որ տղաս այնքան բարեխիղճ է եղել հատկապես նորակոչիկների նկատմամբ, երբեք թույլ չի տվել, որ թույլերին նեղացնեն։ Շատ գոհ էր իր ծառայությունից։ Ֆիզիկապես պատրաստված էր, անվախ։ Երկու անգամ արձակուրդ է եկել։ Վերջին արձակուրդը եկավ օգոստոսին։ Այդ անգամ շատ տխուր էր։ Անգամ ընկերների տուն չգնաց, տանից դուրս չեկավ, ասում էր. «Մա՛մ, ուզում եմ քո կողքին լինեմ»։ Իսկ ճանապարհելուց... Չէի կշտանում Սուրենիցս։ Առաջին արձակուրդի ժամանակ ուզում էր շուտ գնալ, հասնել զորամաս, իսկ այդ անգամ ասաց՝ մա՛մ, չեմ ուզում գնալ։ Մտածեցի՝ երևի ընկերուհի ունի, դա է պատճառը։ Օգոստոսի 4-ին ճանապարհեցինք։ Փաթաթվեցի իրեն՝ Սուրե՛ն ջան, այս անգամ քեզանից չկշտացա։ «Մա՛մ ջան, նույնն էլ՝ ես։ Քո կարոտից չկշտացա»։ Հասել էր զորամաս, ու իրեն միանգամից բարձրացրել էին դիրքեր՝ Իշխանասար։ Մինչև պատերազմ իրենք չեն իջել դիրքերից։ Նա գնդացրորդ էր։ Իրեն հարցնում էի, թե ինչու են այդքան երկար պահում դիրքերում, Սուրենս պատասխանում էր. «Մա՛մ ջան, մեր զգոնությունն են ստուգում։ Ոչ մի բան չկա, մի՛ վախեցի»։ Իմ ներսում անհանգստություն կար, բայց Սուրենս երբեք ոչինչ չի ակնարկել, չնայած զգում էի իր տխրությունը»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Սյունիքի դիրքերն էին։ «Սեպտեմբերի 12-ի ցերեկը՝ ժամը մեկին 15 պակաս, զանգահարեց։ Աշխատանքի մեջ էի, բայց շատ երկար զրուցեցինք։ Հետո անջատեց, որ նաև հայրիկին զանգահարի։ Զանգն անջատելու պահին ասաց. «Մա՛մ, ինձ ինչ էլ լինի, հանկարծ պապայի ձեռքը բաց չթողնես»։ Ամբողջ ներաշխարհս իրար խառնվեց։ Հարցրեցի՝ վիճակը խա՞ռն է, Սուրեն։ Արձագանքեց՝ չէ, ու խոսքը փոխեց։ Էլի խոսեցինք, վերջում նորից նույնը կրկնեց ու անջատեց։ Հայրիկի հետ խոսելիս ասել էր. «Պա՛պ, գիշերը պատերազմ է սկսվելու»։ Երեկոյան աշխատանքից տուն եկա, շատ վատ էի ինձ զգում, զանգում էի Սուրենին, անհասանելի էր։ Մտածեցի՝ գուցե հրամանատար կա իրենց մոտ, դրա համար անջատել է հեռախոսը։ Քնաբեր խմեցի ու պառկեցի։ Արթնացա լուսադեմին։ Ձեռքս հեռախոսիս գցեցի և պատերազմի լուրը կարդացի։ Աղջիկս, ամուսինս արդեն լսել էին այն։ Սուրենի, ընկերների հեռախոսները չէին պատասխանում։ Հրամանատարի հետ կապվեցի, նորություն եմ ուզում իրենից իմանալ, ասաց. «Ինչ իմանամ, թե ուր է երեխեն։ Վեց հատ սնարյադ միանգամից թափվեց ներքև։ Չգիտենք, թե ով ուր է»։ Երկար սպասումներից հետո սեպտեմբերի 18-ին Սուրենիս հեռախոսը միացավ, բոլորիս հաղորդագրություն եկավ, որ բաժանորդը հասանելի է։ Ես էլ ուրախացա՝ Սուրենս ինձ լուր է տալիս, որ ողջ է։ Թույլ չէի տալիս, որ տանը որևէ մեկը լաց լինի։ Հույս ունեի, որ ողջ է։ Բայց Իշխանասարում պատսպարվելու տեղ չկա։ Երբ իրեն փնտրելու ժամանակ մեզ ասում էին, որ երեխեքը բունկերներում են, ես արձագանքում էի՝ չի կարող նման բան լինել, այնտեղ նույնիսկ ծառ չկար»։

Իշխանասարում սեպտեմբերի 13-ին է անմահացել Սուրենը։ Սեպտեմբերի 21-ին Սուրենի հայրիկին կանչում են Երևան։ «Մեր 95 երեխեքին Կարմիր խաչի միջոցով էին փոխանցել։ Ամուսինս ինձ ցույց տվեց նկարները, բայց չէի ուզում հավատալ, որ Սուրենս է։ Ասացի՝ չես տեսնում, որ տարիքով տղամարդ է։ Սկզբում շատ փոխված էր երևում։ Ուղղակի չէի ուզում հավատալ, որ նա է։ Ամուսինս նորից գնաց ու նկարներ բերեց, իրենք համոզվել էին, որ Սուրենս է, ես էլ էի տեսնում, որ տղաս է, բայց չէի ուզում այդ փաստն ընդունել։ Սեպտեմբերի 23-ն էր, ամուսինս, եղբայրս գնալու էին Գորիսի դիահերձարան, երեխեքն այնտեղ էին։ Պնդեցի և իրենց հետ գնացի»։1

Մայրիկը դիահերձարանում ճանաչել էր որդուն, համոզվել, որ նրա վրա չկան խոշտանգման հետքեր։ «Վնասվածքը գլխի հատվածում էր, վզի վրա այրվածք կար, ուսի վրա փոքրիկ կետ, հավանաբար բեկորից էր վնասվել»։

Ապրելու ուժի մասին։ «Վատառողջ էի, Սուրենիցս հետո երկար ժամանակ չէի գնում բժշկի։ Որոշ ժամանակ հետո գնացի բժշկի, այնտեղից էլ՝ Սուրենիս մոտ։ Տեսա, որ քարերի մոտ մի փոքր փոշի կա, չնայած մեր ընտանիքի անդամները պարտադիր գնում էին, մաքրում։ Բայց այդ փոքր փոշին տեսնելով՝ հասկացա, որ պետք է պայքարեմ որդուս շիրիմը մաքուր պահելու համար։ Ինձ ուժ է տալիս այն, որ կգա ժամանակը, և ես կհանդիպեմ իմ Սուրենին։ Դրան շատ եմ հավատում։ Երբ ինչ-որ բանից նեղվում եմ, Սուրենիս եմ տեսնում երազումս։ Մի պահ նեղացել էի աշխարհից, անգամ եկեղեցի չէի գնում։ Սուրենս երազիս եկավ. «Մա՛մ ջան, ես բոլորին ասում եմ, որ իմ մաման բարի է, մի՛ չարացի, մա՛մ ջան։ Կգա ժամանակը, և մենք նորից իրար կտեսնենք։ Անպայման գնա եկեղեցի»։ Սուրենս ինձ միշտ ասում էր՝ մայր իմ անուշ ու անգին։ Այնպես եմ կարոտել այդ բառերին։ Մենք լրացնում էինք իրար։ Հիմա հաճախ եմ ասում՝ Աստված իմ, այս ինչ ուժ ես տալիս ինձ, որ ապրում եմ: Հանուն Սուրենիս ու Մարիամիս եմ ապրում։ Շատ կապված քույր ու եղբայր էին։ Սուրենս իր առաջին աշխատավարձով քույրիկին արծաթյա մատանի էր գնել։ Որտեղ ուզում է լիներ, ճիշտ ժամին գալիս էր տուն, որ ընդմիջման համար նախատեսված ամեն ինչ տաներ քույրիկին»։

Հ. Գ. - Սուրեն Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Տաշիրի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը