Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ մարտի 25-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ, պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բացահայտվել է Երևանում 20-ամյա աղջկա սպանությունը, մինչդեռ առաջին իսկ օրվանից մահացածի հարազատները ու դեպքի վայրում ապրող բնակիչները տեղեկություններ էին տարածել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է ու եթե Արաբկիրի քննիչները գործի նկատմամբ չցուցաբերեին պրոֆեսիոնալիզմ, ամեն մի վարկածի ուղղությամբ չաշխատեին գուցե այդպես էլ այս առեղծվածային սպանությունը մնար իբրև ինքնասպանություն։

Սա այն բացահայտված գործերից է, որի մասին անգամ կարելի է փաստավավերագրական ֆիլմ նկարել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ 2022 թվականի հունվարի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հայտնաբերված 20-ամյա աղջկա մասին։

Այդ օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի բակում քաղաքացի կա ընկած, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, ինչն առաջին իսկ պահից ստացվել էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, 20-ամյա Ինգա Ա.-ն իրեն 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել և նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստված քրեական վարույթի շրջանակում քննիչներն իրականացրել են հսկայածավալ գրագետ աշխատանք, և դրա արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է (քանի որ օրեր անց՝ փետրվարի 10-ին, հիվանդանոց տեղափոխված Ինգա Ա.-մ մահացել է), այլ սպանություն, որը կազմակերպված է եղել ամուսինների կողմից։

Ու եթե Արաբկիրի քննիչները չցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ, գործն այդպես էլ կմնաը չբացահայտված ու հանրությունը կիմանար, թե 20-ամյա աղջիկը, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, ինքնասպան է եղել, մինչդեռ մինչև նրան պատուհանից նետելը Ա. Թ.-ն բութ առարկայով հարվածել էր նրան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնուկ երեկ՝ մարտի 24-ին, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն) հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը դիմել է Երևան քաղաքի քրեական իրավասության դատարան և դատարանը բավարարել է նրա միջնորդությունը ու Ա. Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ նրա կնոջ՝ Ե. Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022թ․ հունվարի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի էր ընկած:

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամաել էին նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը սահմանազատել էին տարածքը և սպասում էին, մինչև կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած էր նետել:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Վարդենիսում էԿարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակի տեսություն Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում. Կրեմլ Արցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՄեղրիիցՀայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է. ուղիղԱտելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ոսկու գինը փոփոխվում է2 տարի 7 ամիս բանտում ձեր տված քվեների բարձի վրա եմ քնել. ճակատս պարզ է. Մամիկոն Ասլանյան ԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Եթե մենք չմասնակցենք ընտրություններին, ադրբեջանցիները կգան. Գոհար Ղումաշյան Ենոքավանցի ստախոսը պետք է դադարի մոլորեցնել մեր բարի ժողովրդին և առերեսվի արդարադատությանը՝ որպես ապագայի գող. Նարեկ Կարապետյան Վաշինգտոն նահանգի թղթի գործարանում խոշոր քիմիական պայթյnւն է տեղի ունեցել. կան անհետ կnրածներ Հայրենիքի գողը հեռանում է․ գալիս է հայրենիքի զավակը․ Էդգար Ղազարյան Վանաձորում չկա զարգացում, կա ասֆալտ. պետք են տնտեսական լուրջ ծրագրեր. Նարեկ Կարապետյան Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար Առկա էին գաղափարաբանական թերություններ. ՊՆ-ն պարզաբանել է, թե ինչու է փոխել բանակի զինանշանը Լցնովի պաղպաղակը 16-ամյա տղայի մահվան պատճառ է դարձելԱյս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գ. ԾառուկյանՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան ԴումիկյանԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է բացահանքի աշխատանքների համար նախատեսված ժամանակակից հանքային հիբրիդային ինքնաթափերովԿա միայն մեկ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին և որպես վարչապետ՝ դեռ կանի ավելինԱՄՆ-ն արձանագրում է արևային վահանակների տեղադրման ռեկորդային ծավալներ Փոքրիկ խմբակը այլևս չի թաքցնում, որ պատրաստվում է բնակեցնել Հայաստանի Հանրապետությունում 300.000 ադրբեջանցիներ. Դավիթ ՂազարյանՄասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին․ Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Kia» և «Mercedes», վիրավnրների թվում զինվորականներ կանԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկ Ելույթս՝ Վանաձորում տեղի ունեցած բազմամարդ ու էներգետիկ հանրահավաքին․ Մենուա Սողոմոնյան«ԿԳԲ-ի պադվալը անկախ և ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է». Էդմոն Մարուքյան Ինչպես է մինչև հիմա Փաշինյանը կոծկել իր հանցանքները, և ինչու է դա նրան հաջողվել․ Ավետիք ՉալաբյանԿինը սիրեկանի օգնությամբ սպանել է ամուսնունКГБ-ի պադվալով Հայաստանը չի՛ կարող լինել եվրոպական. Կարպիս Փաշոյան«Ռեալ»-ը հրապարակել է նախագահական ընտրությունների օրը Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն «Մահացու վտանգ՝ ձեր խոհանոցում»․ մասնագետները կոչ են անում հրաժարվել այս մթերքիցՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 27-ի համար Բժշկության աղոթքՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Երգը հայրենիքի, տան, հիշողության, այն զգացողության մասին է, որը երբեք չի մարում, նույնիսկ երբ կյանքը մարդկանց ցրել է աշխարհով մեկ». Ֆադեևն՝ իր ու Արման Հովհաննիսյանի դուետի մասին ՆԳՆ-ից ասում են՝ այսօրվա դանակահարությունը պարտքի պատճառով էր Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 27-ին Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»