Իրանը պնդում է, որ ամերիկյան լրտեսական ինքնաթիռը 2,5 միլիոն դոլարի վնաս է կրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան լրտեսական ինքնաթիռը զգալի նյութական վնաս է կրել, որը գնահատվում է 2,5 միլիոն դոլար, հաղորդել է իրանական NourNews լրատվական գործակալությունը։
Ըստ իր աղբյուրների՝ ժամանակակից ամերիկյան լրտեսական ինքնաթիռը լուրջ վնաս է կրել։ Թե ինչ հանգամանքներում է այդ վնասը հասցվել, դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրվել։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի խոշոր քաղաքներին, ներառյալ՝ Թեհրանին։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորեց՝ հղում անելով Թեհրանից ենթադրաբար եկող հրթիռային և միջուկային սպառնալիքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



