Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ժամանակակից պատմության թերևս ամենադինամիկ հասարակական ակցիաներից մեկը ծավալվեց armspyurk.com հարթակում: Ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու պետիցիան ստորագրողների թիվը հաղթահարեց 50000-ը: Այն փաստը, որ նման թվով ստորագրություններ դրվեցին խիստ կարճ ժամանակի ընթացքում, ակնառու ցույց է տալիս հանրային մոբիլիզացիայի մակարդակն ու Եկեղեցու կարևորությունը՝ որպես առանցքային ազգային ինստիտուտ:

Ստորագրողների թվի շեշտակի աճը բարձրագույն հոգևորականության դեմ կիրառված աննախադեպ միջոցների հանդեպ հանրային ուղիղ արձագանքն է: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց մի իրավիճակ, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղաշարժվելու ազատությունը գործնականում սահմանափակվեց:

Իշխանությունների կողմից կիրառված՝ երկրից դուրս գալու արգելանքը հանգեցրեց նրան, որ Վեհափառը չկարողացավ ներկա գտնվել նշանակալի միջեկեղեցական միջոցառումների, ներառյալ՝ Վրաց եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը:

Հասարակության մեջ նման գործողություններն ընկալվում են ոչ թե որպես իրավաբանական ընթացակարգ, այլ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վարչական և դիվանագիտական մեկուսացման ենթարկելու փորձ: Վեհափառ Հայրապետի միջազգային գործունեության սահմանափակումը շոշափելի հարված է հասցնում Սփյուռքի և քրիստոնեական աշխարհի հետ Հայաստանի կապերին՝ ազգին զրկելով համաշխարհային ասպարեզում իր ամենածանրակշիռ ձայներից մեկից:

ՀԱԵ առաջնորդի տեղաշարժի սահմանափակմանը զուգահեռ՝ իրավապահ մարմինները նաև քրեական հետապնդումների շարք են նախաձեռնել բարձրաստիճան հոգևորականների դեմ: Այդ «գործերով» մեղադրանքներ են ներկայացված Եկեղեցու կառավարման առանցքային գործիչների, որոնք անկասկած հեղինակություն են ընկալվում ժողովրդի կողմից: Նրանց շարքում են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Հանրության առանձնահատուկ ուշադրությունը սևեռվեց այն բանին, որ հարվածի տակ հայտնվեցին ոչ միայն հոգևորականները, այլև նրանց մերձավորները: Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ քրեական հետապնդումը, հոգևորականության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամների դեմ քննչական գործողությունները շատերը գնահատում են որպես հոգեբանական և քաղաքական ճնշման միջոց: Իրավիճակը, երբ Եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչներն ու նրանց ազգականները դատական հետապնդման թիրախ են դառնում, երկրի քաղաքացիների շրջանում նրանց հետ համերաշխության հզոր ալիք առաջացրեց:

Ավելին, Եկեղեցուն աջակցելու համար կալանավորվեց բարերար և գործարար Սամվել Կարապետյանը, որը մի քանի ամիս անցկացրեց բանտում, իսկ հիմա գտնվում է տնային կալանքի տակ:

Հիսուն հազար մարդ, որ իրենց ստորագրություններն են դրել armspyurk.com հարթակում զետեղված պետիցիայի ներքո, ներկայացնում են հասարակության ամենատարբեր շերտերը: Ստորագրահավաքի արագությունը ցույց է տալիս, որ Եկեղեցին ու բարձրաստիճան հոգևորականների վարկաբեկելու փորձերը հակառակ արդյունքի հանգեցրին. տարանջատվելու և պառակտվելու փոխարեն, ժողովուրդը միասնական ճակատով հանդես գալու պատրաստականություն դրսևորեց: Ստորագրահավաքի մասնակիցների մեծամասնության համար այսօր Եկեղեցու պաշտպանությունը սեփական պատմության իրավունքի և դարերով անսասան մնացած արժեքների պաշտպանությունն է:

Իրավիճակում, երբ պետական կառույցները ենթարկվում են քննադատության՝ ազգային անվտանգության հարցերում անարդյունավետության համար, Եկեղեցին գործնականում մնում է վերջին անկախ հենասյունը, որն ի վիճակի է միավորել համայն աշխարհի հայությանը: Հենց դրանով է բացատրվում այն, թե ինչու են Էջմիածնի վրա տեղեկատվական գրոհներն ու հոգևորականների կալանավորումները նման արագ ու զանգվածային հակադարձման արժանանում:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին շաբաթների իրադարձությունները պատմական կարևոր նախադեպ են ստեղծում: Armspyurk.com հարթակում ստորագրահավաքի բացառիկ արագությունը հաստատում է, որ հայ հասարակությունը հակված չէ անհաղորդ դիտորդի դիրքում մնալ իր հոգևոր առաջնորդների հետապնդումների դեպքում: Այս ցանկում ամեն մի նոր ստորագրություն վկայությունն է այն բանի, որ Եկեղեցու ազդեցության սահմանափակման կամ Եկեղեցու արքեպիսկոպոսների դիրքորոշումը քրեական գործերով ճնշելու փորձերը միայն ամրապնդում են հավատացյալ ժողովրդի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կապը:

Ստորագրահավաքը շարունակվում է, և դրա մասշտաբների հետ արդեն անհնար է հաշվի չնստել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում