Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրը

Միջազգային անվտանգության համակարգն այսօր խորը տրանսֆորմացիա է ապրում: Նման պայմաններում չափազանց կարևոր է տիրապետել ինչպես պաշտպանական, այնպես էլ դիվանագիտական ներուժի, որպեսզի հնարավոր լինի դիմակայել մարտահրավերներին և զբաղեցնել սեփական տեղն արևի տակ: Առաջիկա տասնամյակը կորոշի, թե որ երկիրը և որ ժողովուրդը կկարողանան անել դա: Այս մասին մարտի 25-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ բացելով կուսակցության կողմից կազմակերպված «Ջերմուկ – 2026» անվտանգության միջազգային համաժողովը

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ», - վստահեցրել է նա։ Կարապետյանի խոսքով՝ անվտանգությունը միշտ էլ առաջնահերթություն է եղել Հայաստանի ժողովրդի համար, սակայն այսօր այն խաթարված է, և Ջերմուկը դրա վառ ապացույցն է. համաժողովի անցկացման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ երկրի ինքնիշխան տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր:

Ընդդիմադիր գործիչը տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի օր առաջ ներկայացվել է անվտանգության ոլորտում Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը՝ հիշեցնելով, որ այն ներառում է վեց առանցքային կետ։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ առաջին կետը ենթադրում է ուժեղ դիվանագիտության առկայություն, որը պետք է Հայաստանի համար ապահովի երկարատև խաղաղություն։ Ծրագրի կարևոր ասպեկտներից է նաև բանակի խորը տրանսֆորմացիան՝ ուժեղ բանակի ստեղծումը և պաշտպանական համակարգերի ավտոմատացումը։ «Երրորդ՝ պաշտպանված երկինքը։ Մեր երկիրը տեսել է, մեր պետությունը տեսել է մարտահրավերներ և տեսել է, որ այսօր՝ այս դարաշրջանում երկնքի պաշտպանվածությունը արմատական նշանակություն ունի երկարաժամկետ ապահովության համար՝ թե քաղաքացիական, թե ռազմական ապահովության համար։ Եվ այստեղ մենք ներգրավել ենք աշխարհի լավագույն մասնագետներին», - վստահեցրել է Նարեկ Կարապետյանը։

Չորրորդ կետը՝ «խելացի սահմանների» ստեղծումն է։ «Այսօր Հայաստանում շատ են խոսում են խելացի տարբեր բաների մասին, երբեմն խելացի անասնագոմերի մասին, բայց մոռանում են, որ մեր սահմանները մեծամասամբ 20-րդ դարի սահմաններ են հիշեցնում։ Իրականությունը այնպիսին է, որ տասնյակ հազարավոր հայ զինվորներ այսօր սահմանին են և պահում են մեր երկրի անդորրը և որևէ տեխնիկական փոփոխություն նրանց կյանքում չկա։ Զինվորն է դիմակայում առաջին անվտանգային մարտահրավերներին», - ընդգծել է նա՝ բացատրելով, որ կուսակցությունն առաջարկում է մարդկանց փոխարինել տեխնիկական միջոցներով. առաջնագծում պետք է լինեն տեխնոլոգիաները, այլ ոչ թե մարդիկ։

«Մեր առաջարկը լինելու է փոխարինել դա տեխնիկական միջոցներով, քանի որ առաջին գիծը պետք է տեխնիկական միջոցները լինեն, ոչ թե զինվորները։ Այդտեղ մենք ունենք առաջարկ, ունենք թիմակիցներ և հյուրեր, որոնք ունեն համապարփակ առաջարկ՝ Հայաստանի անվտանգային այդ կոնցեպցիան մշակելու համար՝ խելացի սահմանին», - հավելել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ տարբեր ժամանակաշրջանների փորձը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերությունը առանցքային դեր է խաղում պետության անվտանգության ապահովման գործում, իսկ դրա բացակայությունը լուրջ խնդիր է: Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամի՝ Հայաստանը, որպես էական ռազմական բաղադրիչ ունեցող երկիր, կարող է իրեն թույլ տալ սեփական պաշտպանական արդյունաբերությունը, պարզապես անհրաժեշտ է այլ մոտեցում

«Սա է մեր ծրագիրը՝ ռազմական արդյունաբերության, «խելացի սահմաններ», ուժեղ բանակ, հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգ և, ամենաառաջինը՝ իհարկե, ուժեղ դիվանագիտություն», - հայտարարել է նա՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ ծրագրի իրականացման մեկնարկը տրվել է հենց սահմանամերձ դարձած Ջերմուկում: «Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները հրատապ են։ Մենք սպասելու ժամանակ չունենք և սկսում ենք գործել հենց այսօր՝ առաջին քայլերն անելով ուժեղ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է Կանազ մշակույթի տունը. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (վիդեո) Քելլոգը ԱՄՆ-ին կոչ է արել գրավել Իրանի Խարգ կղզին ԱՄՆ-ն կշարունակի Իրանի հետ բանակցել «ռումբերի միջոցով»․ Հեգսեթ Իրանի կառավարությունը հերքել է բանակցությունների մասին Թրամփի պնդումները Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել․ Քաղավիացիայի կոմիտե «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական արկածախնդրության ավարտի նշաններ դեռևս չկան․ Շոյգու Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրշակ արքեպիսկոպոսի գործով դատավորը բացարկ հայտնեց Իտալիայում հայտնաբերվել է մարդու մոտ թռչնի գրիպի H9N2 վիրուսի առաջին դեպքը Եվրոպայում Կիմիխ. Գերմանիան ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտներից չէ Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ ԿարապետյանՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Իսրայելը հրապարակել է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցով խաղաղության ծրագրի 15 կետերը «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԹիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Իրանը հրթիռային հարված է հասցրել Դիմոնային․ Pars Today Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվելԻրանը չի ընդունում հրադադարը «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՊակիստանն Իրանին փոխանցել է ԱՄՆ առաջարկը, Թուրքիան նույնպես կարող է հյուրընկալել բանակցությունները․ Reuters Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտումՄասիսում 75-ամյա տղամարդը դանшկահարել է նախկին կնոջըՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՍպասվում է ձյուն Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Հայազգի ռեժիսորի ֆիլմը դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիրՄենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերԲազմազավակ հայրը փորձել է այրել կնոջը և հինգ երեխաներինC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՌուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը