Երևան, 24.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ Կարապետյան

Հայաստանում եկեղեցին մեր ինքնության հիմնական հիմքերից մեկն է, անցյալ տարվա առաջին եռամսյակից սկսած՝ մեր վարչապետը սկսել է մի գործընթաց, որը նպատակ ունի վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ։ Այս մասին ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք ունենք ժողովրդավարական ավանդույթ։ Նա սկսել է հրապարակայնորեն վիրավորել Հայ եկեղեցու առաջնորդին՝ մի եկեղեցու, որն ունի երկրի բնակչության 93%-ի աջակցությունը, ինչպես նաև բազմաթիվ արքեպիսկոպոսների և քահանաների։

Նա նաև ասել է, որ իր սեռական օրգանը ցույց կտա եկեղեցու առաջնորդին։ Ես սա չեմ հորինում։ Նա մի եպիսկոպոսի ասել է. «Գնա, վերադարձիր քեռակնոջդ հետ քնելու»։ Նա նաև հոգևորականներին մեղադրել է, թե նրանք ունեն Bentley-ներ, երեք կին, չորս սիրուհի, և յուրաքանչյուր երկրում մեկ երեխա։ Իսկ նրա կինը հոգևորականներից մեկին անվանել է, մեջբերում եմ, «երկրի գլխավոր մանկապիղծներից մեկը» և «մոլագար այլասերվածներ», որոնք, ըստ նրա, թաքնվում են այլասերումների մեջ, պահեստներում և պահարաններում։

Սա խելագարություն է։

Եվ այս ամենից հետո մենք որևէ հստակ բացատրություն կամ հիմնավորում չլսեցինք՝ թե ինչու է նա այս ամենը անում։

Եվ Սամվել Կարապետյանը՝ իմ հորեղբայրը, սկսեց խոսել այս մասին։ Նա ասաց, որ դա անընդունելի է, ասաց, որ վարչապետը պետք է դադարեցնի դա։ Դուք կարդացիք այդ տեքստը, և դրանից հետո, երբ նա սա ասաց, չեմ կարող ասել՝ այդ պահին մեր վարչապետը հավասարակշռվա՞ծ վիճակում էր, թե՞ ոչ, բայց նա երեք ֆեյսբուքյան գրառում արեց՝ շատ վիրավորական գրառումներ, և հատուկ ջոկատայիններ ուղարկեց իմ հորեղբոր տուն։

Գիտեք, նա նաև ուրիշ շատ հետաքրքիր մեջբերումներ ունի։ Նա հատուկջոկատայիններ ուղարկեց մեր տուն, բայց քանի որ Սամվել Կարապետյանը ամենամեծ հայ բարերարն էր, հազարավոր ցուցարարներ եկան նրա տուն: Երբ նրանք հատուկջոկատայիններից հարցրին՝ արդյոք Սամվել Կարապետյանին ձերբակալելու հրաման ունե՞ն, հատուկջոկատայինները պատասխանեցին. «Օ՜, ոչ, կներեք, մենք նրան ձերբակալելու հրաման չունենք»: Եվ հետո, 10 ժամ անց, նրանք  ստացան համապատասխան հրամանը, իսկ դրանից ևս մոտ 10 ժամ անց ձերբակալեցին Սամվել Կարապետյանին»,–ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ Սամվել Կարապետյանը 6 ամիս գտնվում էր  ԿԳԲ–ի նկուղում, շատ, շատ փոքր սենյակում. «Այնտեղ ջեռուցման համակարգ չկա, տարվա ընթացքում ընդամենը երկու ամիս է, որ այնտեղ ջեռուցումն աշխատում է։ Նրանք իրավունք չունեն կապ պահպանել ընտանիքի անդամների հետ․ իրավունք ունեն միայն ամսական մեկ անգամ կապի, կամ օրական ընդամենը 5 րոպեանոց զանգի։

Նրան ձերբակալելուց հետո մարդիկ տարբեր քաղաքներից եկան, և Երևանում՝ մեր մայրաքաղաքում, մեծ ցույց տեղի ունեցավ։ Շատ մարդիկ էին հավաքվել, մենք բոլորս շատ հուզված էինք, սպասման մեջ էինք։ Ես էլ էի շատ հուզված, ինչպես և իմ բոլոր հայրենակիցները։

Մենք վստահ ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք վստահ ենք, որ դա անում ենք մեր արժեքների համար։ Մենք չենք զգում, որ ճնշված ենք։ Մեզ վրա ճնշում գործադրում են, բայց մենք չենք զգում մեզ ճնշված ի շնորհիվ մարդկանց աջակցության»,– ընդգծեց նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով, իշխանությունն ուզում է, որ Սամվել Կարապետյանը դուրս գա քաղաքականությունից, չպաշտպանի եկեղեցին, ուզում են, որ նա թողնի, որ իրենք կարողանան անել այն, ինչ ուզում են եկեղեցու հետ. «Բայց նա ասաց՝ ոչ։ Նա եղել է բանտում, հիմա գտնվում է տնային կալանքի տակ։ Բայց մենք մեր ճանապարհով ենք գնում և շարունակում ենք նրանց ասել «ոչ»։ Մենք պետք է կանգնեցնենք այս ամբողջ գործընթացը։ Պետք է ամբողջությամբ կանգնեցնենք, որովհետև դա վտանգի տակ կդնի մեր ժողովրդավարությունը։ Դա կարող է մեր երկիրը դարձնել նման հարևան երկրին, իսկ մենք չենք ուզում նմանվել նրանց։

Ինչպես ես եմ հասկանում, այստեղ երկու հիմնական խնդիր կա։ Առաջինը՝ նա փորձում է վերահսկողություն հաստատել եկեղեցու վրա՝ մի տեսակ կոմունիստական մեթոդներով։ Կարծես կոմունիստ առաջնորդ լինի, գիտեք։ Այսինքն՝ կոմունիստ առաջնորդ է, բայց այլ աշխարհաքաղաքական հայացքներով։ Նա վերահսկողություն է հաստատում եկեղեցու վրա, և նաև վերահսկողություն է հաստատում բիզնեսների վրա՝ իր կուսակցության անդամների միջոցով։ Այսպես՝ Հայաստանի ամենամեծ բիզնես կառույցներից մեկը՝ Հայփոստի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է վարչապետի կուսակցության անդամը։ Նույնը նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի դեպքում է՝ դրա տնօրենը նույնպես վարչապետի կուսակցության անդամ է»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքում Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ,Նարեկ Կարապետյանը դրական պատասխան է տվել. «Նա առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար։ Ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք, ընդդիմությունը առաջատար է, կառավարությունն ու վարչապետը դա գիտեն։

Նրանք կարող են ինձ ձերբակալել, կարող են ձերբակալել մեր կուսակցության բոլոր անդամներին, բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը չի ցանկանում, որ նա շարունակի լինել վարչապետ։ Մարդիկ ցանկանում են նոր առաջնորդություն։ Նրանք ուզում են տնտեսության վրա հիմնված առաջնորդություն, որը կլուծի երկարաժամկետ խաղաղության հարցը։

Նոր ղեկավարությունը պետք է կարողանա ապահովել խաղաղություն մեր տարածաշրջանում, բերել բարգավաճում, ստեղծել նոր հարաբերություններ նոր երկրների հետ, և սա է մեր հիմնական նպատակը։ Մեր հասարակությունը պատրաստ է դրան, սպասում է դրան։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս առաջնորդը կանգնած է ընտրության առաջ։ Կամ նա կգնա լիակատար ավտոկրատիայի ճանապարհով, որը, չեմ կարող ասել ինչպես, բայց չի կարող երկար շարունակվել՝ առանց հասարակության և ժողովրդի աջակցության։ Այդ դեպքում նա չի կարող լինել երկարաժամկետ առաջնորդ մեր երկրում։ Կամ նա թույլ կտա, որ մենք մասնակցենք ընտրություններին, ինքը ևս կմասնակցի ընտրություններին, և տեղի կունենա իշխանության փոփոխություն»։

Կարծում եմ՝ վարչապետը սկզբում կփորձի առաջին տարբերակը, բայց վերջում կհասկանա և կանցնի երկրորդին»։

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը նախատեսվում է կրճատել 2027 թվականի հունվարի 1-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտումԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցումը հնարավոր է միայն Թեհրանի համաձայնությամբ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս Հայաստանի հավաքականի հերթական մարզումը (տեսանյութ) Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 105 քաղաքացի Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդ«Տոտենհեմը» կհեռացնի 1 ամիս առաջ նշանակած Տուդորին Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա գազի մատակարարումը՝ Իսրայելի հարվածից հետո․ Bloomberg Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանՄասիսի ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, սարից ձորը գլորված անօգնական կնոջ են հայտնաբերել ու տեղափոխել հիվանդանոց. Shamshyan Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո Թրամփը զանգահարել է Հնդկաստանի վարչապետին Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՈւժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ Հայաստան«Օռլանդո Սիթին» հայտարարեց Անտուան Գրիզմանի տրանսֆերի մասին Իսրայելի բանակի և հետախուզության միջև լարվածությունը սրվել է՝ Իրանի դիմակայության գնահատման պատճառով․ ԶԼՄ Կենսաթոշակային տարիքը կբարձրացնե՞ն, կառավարությունը նոր նախագիծ է պատրաստել Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Լիբանանը Իրանի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել և հրամայել լքել երկիրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինԵրկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. Ճանապարհին սիրտը կանգ է առել. պարզաբանում Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում 4 829 տուժած է տարհանվել Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել Պետական մի շարք կայքեր չեն աշխատում․ կան խափանումներ Պետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին թանկացել են Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Երևանում կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ 8888» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանԲեյրութում Իրանի դեսպանատունը կփակվի | Ֆիլիպիններն արտակարգ դրություն է հայտարարել | Իսրայելը և ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Մոսկվայի դատարանն արգելել է Telegram-ի այն ալիքները, որոնք հրահանգներ են տալիս արգելված կազմակերպություններին ֆինանսավորելու վերաբերյալ Սպազմատոնի վտանգները. տեղեկատուԼիբանանն Իրանի դեսպանին հայտարարել է անցանկալի անձ