Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ մի գյուտը կարող է արմատապես շատ բան փոխել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռոմ և շաքարեղեգի վրա հիմնված այլ ըմպելիքներ ներկայում արտադրվում են շատ երկրներում, և նույնիսկ այն երկրներում, որտեղ շաքարեղեգ չի աճում։ Սակայն Կարիբյան ավազանի երկրները եղել և մնում են իսկական ռոմի հայրենիքը։ Եվ եթե այդ ալկոհոլը ծնվել է Բարբադոսում, մեծացել է Ջամայկայում, իր երիտասարդությունն ապրել է Մարտինիկայում, ապա հենց Կուբայում է դարձել այն խմիչքը, որին մենք բոլորս հիմա ծանոթ ենք: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել այդ էժան ալկոհոլային խմիչքի վերածումը աշխարհի ամենահայտնի թունդ ըմպելիքներից մեկի։ Եվ հենց այնտեղ էլ այսօր արտադրվում է ամենաօրիգինալ ռոմը։

Երկար տարիներ Կուբան, չնայած եղեգնուտների տնկարկների իր մեծ տարածքներին, ռոմի խոշոր արտադրող չի եղել: Իրավիճակն սկսվել է փոխվել միայն 19-րդ դարի սկզբին։ Քսան տարուց պակաս ժամանակահատվածում ռոմի արտադրության ծավալներն աճել են 20 անգամ։ Այնուամենայնիվ, կուբայական ռոմը դեռևս մեծ համբավ չի ունեցել, քանի որ այն շատ ցածր որակի խմիչք էր և զիջում էր մոտակա այլ կղզիների ռոմերին: Նույնիսկ 19-րդ դարի կեսերին այդ թունդ ալկոհոլի ամենահայտնի տեսակները Ջամայկայից, Բարբադոսից և Գայանայից էին:

Իրավիճակն սկսել է փոխվել այն բանից հետո, երբ Էնեաս Քոֆին հայտնագործել է շարունակական թորիչը: Այդ սարքը ամենամեծ ժողովրդականությունն է ձեռք բերել Կուբայում։ Հենց այդ գյուտի շնորհիվ կուբայական ռոմը կարողացել է գերազանցել իր մրցակիցներին։ 1860 թվականին կուբացի արտադրողներից մեկին հաջողվել է ստեղծել ռոմի նոր տեսակ՝ բաց գույնով, թեթև ու հաճելի բուրմունքով: Դրանից հետո շատ թորողներ հաջողել են նմանատիպ ըմպելիք արտադրել։ Իսկ 1862 թվականին ծնվել է թունդ սպիրտ արտադրելու կուբայական ավանդույթների մարմնացումը՝ Վարաբիերո ռոմը։ Այնուամենայնիվ, մինչ Կուբայի հեղափոխությունն այդ արտադրանքը չէր առանձնանում նույն շարքի շատ այլ ըմպելիքներից:

Վարաբիերո ռոմը յուրահատուկ է դարձել միայն Կուբայի հեղափոխությունից հետո, երբ ռոմի որոշ գործարաններ փակվել են, մյուսները պետականացվել, և նրանց տերերը ստիպված են եղել փախչել: Սակայն Կուբայում բավական թվով մասնագետներ են մնացել, ովքեր կարողացել են պահպանել թեթև ռոմի թորման ավանդույթը։ ԱՄՆ-ի կազմակերպած տնտեսական շրջափակումը հնարավորություն է տվել խուսափել գլոբալացումից։ Արդյունքում, նույնիսկ այսօր Վարաբիերո ռոմը չի կարելի շփոթել այլ ռոմերի հետ, քանի որ այն պահպանել է իր յուրահատկությունը։ Ամերիկացիներն, ի դեպ, դեռ հնարավորություն չունեն վայելելու այդ ավանդական ըմպելիքը, բայց մնացած աշխարհում այն վաճառվում է ավելի քան հաջող։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը