«Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նախօրեին փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն հայտնաբերել։
ՆԳՆ-ից այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ին մասնավորապես հայտնեցին․
«Քրեակատարողական ծառայությունից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, այս պահին գործընկերների հետ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ»։
Հիշեցնենք , որ երեկ՝ մարտի 22-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։
Ավելի ուշ հայտնի դարձավ , որ որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է, ով դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այս տարվա փետրվարի 18-ից գտնվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։
Հետևեք մեզ՝ այստեղ



