ԱՄՆ ռազմական բյուջեն ֆինանսավորող կազմակերպությունները ևս օրինական թիրախ են. Ղալիբաֆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռազմաբազաներին զուգահեռ՝ ԱՄՆ ռազմական բյուջեն ֆինանսավորող ֆինանսական կազմակերպությունները ևս օրինական թիրախներ են. X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաքեր Ղալիբաֆը։
«ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը ներծծված են իրանցիների արյունով։ Դրանք գնելով՝ դուք հարվածի տակ եք դնում ձեր շտաբ-բնակարաններն ու ակտիվները։ Մենք հետևում ենք ձեր պորտֆելներին։ Սա ձեր վերջին նախազգուշացումն է»,- նշել է նա։
Դրանից քիչ առաջ Իրանի խորհրդարանի խոսնակը նախազգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի էլեկտրակայաններին ու ենթակառուցվածքներին, Թեհրանի օրինական թիրախները կդառնան տարածաշրջանի էներգետիկ և նավթային օբյեկտները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին ոչնչացնել նրա բոլոր էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում չբացվի։
Հետևեք մեզ՝ այստեղ



