Մոսկվայում ավարտվել է գրիպի համաճարակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում գրիպի հիվանդացության մակարդակն իջել է` հատելով համաճարակի սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին գործակալությանը տեղեկացրել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:
Մեկ շաբաթվա ընթացքում` փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հիվանդացության մակարդակը նախորդ շաբաթվա համեմատ իջել է 29.6 տոկոսով: Գործակալության աղբուրը նշում է, որ ամեն դեպքում Մոսկվայում շարունակում են իրականացվել միջոցառումներ գրիպի տարածվածությունը կանխելու նպատակով: Հատկապես միջոցառումները շարունակվում են կրթական և բժշկական հաստատություններում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



