Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս կյանքով լեցուն, ուրախ երեխա էր։ Փոքրուց շատ աշխույժ, ծիծաղկոտ, լուսավոր, ընկերասեր տղա էր, շրջապատում սիրված ու հարգված։ Գեղեցիկ արտաքինով, խորունկ աչքերով էր իմ Կարենը։ 19 տարեկան էր, ես իրենից խորհուրդ էի հարցնում»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Կարենի մայրիկը։

Կարենը ծնվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ է նա դպրոց հաճախել։ Արդեն առաջին դասարանից մայրիկը նկատել է, որ որդին հակումներ ունի դեպի մաթեմատիկան։ «Դպրոցում առաջնորդ էր։ Շատ լավ էր սովորում, իր համար յուրահատուկ տեղ ունեին մաթեմատիկան և ֆիզիկան։ Կարենը որոշել էր ծրագրավորող դառնալ։ Ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարան՝ անվճար հիմունքներով։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց ժամկետային ծառայության։ Այդ տարում տարկետման տրամադրումը չեղարկել էին։ Բայց նա սիրով մեկնեց ծառայության. «Գնամ, գամ, հետո ուսումս կշարունակեմ»»։

2020 թվականի հունվարի 19-ին Կարենը զորակոչվում է բանակ։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում։ Վեց ամիս անց սերժանտի կոչումով, որպես հրետանավոր, տեղափոխվել է Տավուշի մարզի Մեհրաբի զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Ծառայության ընթացքում իր գնդապետից շնորհակալական նամակ ստացանք։ Լուսակերտում ծառայելու ժամանակ իրեն առաջարկել էին շարունակել ծառայությունը, ստանալ լեյտենանտի կոչում։ Բայց նա ասել էր, որ ծրագրավորող դառնալու որոշում ունի։ Երեք ամիս ծառայեց «Մեհրաբի» զորամասում։ Այդ ընթացքում նաև Հուլիսյան մարտերին մասնակցեց։ Նա վեց օր պատերազմի մեջ է եղել, բայց այդ փաստը թաքցրել է ինձանից։ «Անվախ» դիրքն է պահել։ Մեզ տեղեկություններ էին հասնում, որ Կարենս դիրքերում է, բայց նա ինձ ասում էր՝ մա՛մ, ես դիրքերում չեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առաջին օրվանից փշերի վրա էինք։ Պատերազմ էր, ապրում էինք զանգից զանգ։ Թեկուզ Տավուշում էր ծառայում, բայց Կարենս ասում էր՝ մա՛մ, կարճ խոսեք։ Շատ կարգապահ էր իր տեսակով, երբեք ավելորդ բան չէր խոսի, երկար-բարակ զրույցներ չէինք ունենում։ Պատերազմի առաջին օրերից իրենք Տավուշի դիրքերում էին։ Մի օր աղջիկս դպրոցից տուն եկավ ու ասաց. «Մա՛մ, Իջևանից զորքեր են բերում Արցախ»։ Զանգահարում էի Կարենին, չէր պատասխանում։ Բայց, ի վերջո, կարողացա իր հետ կապվել։ Նա հերքեց այն, որ իրենց տեղափոխում են Արցախ։ Բայց մեր զրույցի հաջորդ առավոտյան տղաները Տավուշից ուղևորվում են դեպի Գորիս, հետո՝ Արցախ։ Կարենս այդ ընթացքում քեռու հետ է զրուցում, մի քանի անձնական իրեր ուզում, որ Գորիսում հանդիպեն, վերցնի, և ճանապարհը շարունակեն։ Եղբայրս մեծ դժվարությամբ ինձ ասաց, որ Կարենս գալիս է Գորիս։ Երեկոյան ժամը տասին 12 «Ուրալ» հասավ Գորիս։ Հենց առաջին «Ուրալի» վարորդի կողքին նստած էր Կարենս։ Իրեն խնդրում էի, որ չգնար։ Երևի մորը բնորոշ ցանկություն էր այդ պահին։ Բայց գիտեի, որ երբեք իմ այդ խոսքին ականջալուր չի լինի։ «Մա՛մ, ես չգնամ, մյուս տղան չգնա, բա ո՞վ գնա»։ Նա առնական, ուժեղ ոգով տղա էր, երբեք չէր թաքնվի, չէր նահանջի։ Տղաները ճանապարհ ընկան, որ մի փոքր կանգառ վերցնեն Շինուհայրի խաչմերուկում, այնուհետև ճանապարհվեն Արցախ։ Հաջորդ առավոտյան նորից գնացինք իրենց մոտ, բայց վեց «Ուրալները» տեղափոխել էին այլ վայր՝ անտառածածկ մի հատված։ Զանգով կապ էինք պահպանում Կարենիս հետ։ Այդ օրը շատ կարճ ժամանակով կարողացանք տեսնել Կարենիս»։ Հոկտեմբերի 14-ին Կարենն արդեն Արցախում էր։ Հասնելով Լաչինի ճանապարհին՝ Կարենը զանգում է մայրիկին. «Մա՛մ, չմտածես, ամեն ինչ լավ է լինելու, ես քեզ զանգելու եմ, երբ հարմար լինի»։

Մի երկու օր ընտանիքը չի կարողանում խոսել որդու հետ։ «Հետո զանգահարեց. «Մա՛մ, ես լավ եմ, ամեն ինչ լավ է»։ Բայց ես դղրդյունների ձայներ էի լսում։ Կարենիս հարցնում էի, թե այդ ինչ ձայներ են, ասում էր՝ կապերից է։ Համարյա ամեն օր մի քանի րոպե խոսել ենք իր հետ։ Դեպքից մի քանի օր առաջ իրեն խնդրեցի՝ Կարե՛ն, տեղդ ասա։ Երբ համառեցի, միայն մեկ տառ ասաց՝ «Լ»։ Բայց ես այնքան վատ էի ինձ զգում, որ չէի հասկանում, թե ինչ է ասում։ Խոսքը Լաչինի մասին էր»։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը իննին է եղել Կարենի վերջին զանգը։ Այդ օրը նա զանգահարում է բոլոր հարազատներին՝ ծնողներին, տատիկին, քեռուն, հորեղբայրներին, բոլոր-բոլորին։ «Այդ օրը Կարենս հանգիստ խոսում էր, կարծես հույսը կտրած լիներ, բայց ոչինչ չասեր։ Հետո, երբ քննարկում էինք այդ օրվա զրույցը, հասկանում էինք, որ Կարենը լրիվ գիտակցել է իրավիճակի լրջությունը։ Քեռուն ասել էր՝ երկնքից կարկուտ է թափվում»։

Կարենն անմահացել է հոկտեմբերի 28-ին Լաչինի Մեղվաձոր համայնքում։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան Կարենն արդեն Գորիսում է եղել։ «Բոլորը գիտեին բոթը, բացի մեզանից։ Նույն օրվա երեկոյան իմացանք լուրը։ Վզի հատվածում բեկոր էր դիպել։ Կարենս կարծես քնած լիներ»։

Ծանր օրերի մասին։ «Շատ դժվար եմ վերականգնվել։ Այդ մասին իմ ընտանիքի անդամները, հարազատները կփաստեն։ Մտնում էի իմ սենյակն ու լաց լինում։ Քիչ-քիչ հյուծվում էի։ Կարող եմ ասել, որ այդ օրերին չեմ ապրել ուղղակի։ Եվ իմ ընտանիքի խորհրդով, ինչ-որ առումով դրդմամբ, սկսեցի աշխատել։ Ամուսինս Գորիսի քաղաքապետի մոտ էր գնացել, այնտեղ միանգամից համաձայնել էին օգնել ինձ աշխատանքի հարցում։ Տեղավորվեցի աշխատանքի մանկապարտեզում։ Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատեմ երեխաների հետ։ Բայց աստիճանաբար նրանք ինձ դուրս բերեցին սարսափելի վատ վիճակից։ Առաջին օրերին ամեն վայրկյան լալիս էի, բայց քիչքիչ այդ երեխաներն ինձ օգնեցին։ Նրանք ինձ հետ զրույցի էին բռնվում, խոսում, ինչ-որ բաներ պատմում, ես էլ իրենց մասին էի հոգ տանում։ Հիմա ես արդեն մանկապարտեզում մեթոդիստ եմ՝ ուսումնական գծով տեղակալ։ Երեխաներն, իրոք, ինձ դուրս բերեցին վատ վիճակից։ Իսկ հետո ընտանիքս և երեխա ունենալու միտքն ապրեցրեց»։

Ապրելու ուժի մասին։ «Նախքան փոքր Կարենիս ծնվելն ինձ ուժ տվեցին մեր մյուս տղաների ծնողները, այն, որ նրանք իրենց մեջ ուժ էին գտնում ապրելու։ Հետո աշխատանքս, մարդկանց հետ շփումը ինձ դուրս հանեցին վատ վիճակից։ Իսկ հետո էլ, իհարկե, Կարենս ծնվեց։ Մյուս կողմից էլ՝ մտածում էի, որ Կարենս ինձ կնախատեր, որ իր քրոջ ու եղբոր՝ Արաքսի և Գոռի հանդեպ ուշադիր չեմ, բայց սկզբի շրջանում ուղղակի չէի կարողանում որևէ բան անել։ Մի օր էլ մայրիկս ասաց. «Պատկերացնում ես, որ քեզ բան լինի, ո՞վ է Կարենիդ ծաղիկներ տանելու»։ Ի վերջո, կա՛մ պիտի մեռնես, որ չզգաս երեխայիդ կորստի ցավը, կա՛մ էլ պետք է ապրես։ Բայց սա էլ կոչվում է ապրե՞լ։ Կարենիս բացը երբեք չի լրացվի։ Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր»։

2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու օրն է ծնվել Կարենի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Կարենը։ «Երկու Կարեններս էլ ծնվել են Օձի տարում»:

Հ. Գ.- Սերժանտ Կարեն Գրիգորյանը 2020 թվականի Հուլիսյան մարտերից հետո պարգևատրվել է ՀՀ «Արիության», իսկ հետմահու՝ ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Ե՛վ ծառայության ընթացքում, և՛ հետմահու պարգևատրվել է նաև պատվոգրերով։ Հարթաշեն գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է Կարենի անունով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան