Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը․ Էռնեստո Վալվերդե
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պաշտոնապես հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ողջո՛ւյն բոլորին։ Դիմում եմ ձեզ՝ հայտարարելու, որ հաջորդ մրցաշրջանում այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը։ Սա մի որոշում է, որի շուրջ երկար եմ մտածել և քննարկել ակումբի ղեկավարության հետ։ Ուզում էի այն անձամբ հայտնել ձեզ։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Լա լիգայում մեզ մնացել է 10 կարևոր հանդիպում՝ սկսած այս կիրակի «Բետիսի» դեմ կայանալիք խաղից»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ սա իսպանացի մասնագետի 3-րդ պաշտոնավարումն էր «Ատլետիկում» (2003–2005, 2013–2017, 2022–2026)։ Այս ընթացքում Վալվերդեն թիմի հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը (2015/2016 մրցաշրջան) և Իսպանիայի գավաթը (2023/2024 մրցաշրջան)։
Հետևեք մեզ՝ այստեղ



