Մասնավոր ինքնաթիռ է կործանվել Մոսկվայում՝ երկու մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայից դուրս գտնվող Կոլոմնա քաղաքի մոտ կործանվել է մասնավոր թեթև շարժիչով Alto NG ինքնաթիռ, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, հայտնել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը։
«Այսօր, Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 15:30-ին (Գրինվիչի ժամանակով 12:30-ին), մասնավոր Alto NG թեթև շարժիչով ինքնաթիռը (գրանցման համար՝ RA-3401G) կործանվել է Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքի մոտակայքում իրականացվող թռիչքի ընթացքում։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երկու մարդ, երկուսն էլ զոհվել են», — նշվում է հաղորդագրությունում։
Գործակալությունը միջադեպը որակել է որպես աղետ, իսկ Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ)՝ Կենտրոնական դաշնային ավիացիոն վարչության հետ համագործակցությամբ, կքննի դրա պատճառները, գրում է TASS-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ



