Վիլնյուսի փողոցում ամբողջությամբ այրվել է մեքենայի բեռնախցիկը. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 15-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից պայթյունի ձայն է լսվել, ներսում ավտոմեքենա է այրվում և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ ավտոտնակում գտնվող «Մերսեդես-Բենց E320» մակնիշի 30 ՏՕ 023 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.49-ին, մարվել՝ 18.53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



