Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե Իսայան
ՆԳՆ նախարարի այն պնդմանը, թե «անկախացումից ի վեր առաջին անգամ 2025-ին ներգաղթ ենք գրանցել, և դա խաղաղության արդյունք է», թույլ տվեք չհամաձայնել՝ առնվազն երկու կարևոր պատճառով։
Առաջին՝ ներգաղթը չի կարելի բացատրել մեկ գործոնով։ Միգրացիոն հոսքերը ձևավորվում են բազմաթիվ արտաքին պայմանների ազդեցությամբ։ Օրինակ՝ Դոնալդ Թրամփի տարիների ձևավորված և հետագայում փոփոխված միգրացիոն քաղաքականությունները սահմանափակել են դեպի ԱՄՆ արտագաղթի հնարավորությունները, ինչը բնականաբար ազդում է մարդկանց ընտրության վրա։
Երկրորդ՝ մեծ ազդեցություն ունեն տարածաշրջանային զարգացումները։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով կտրուկ նվազել է դեպի ՌԴ մեկնողների հոսքը, իսկ Ուկրաինա ուղղությունն ընդհանրապես փակվել է։ Այս պայմաններում միգրացիոն ուղղությունների փոփոխությունը բնական է և կարող է ստեղծել ներհոսքի տպավորություն։
Ի հաստատումն իմ ասածների, բավական է դիտարկել վերջին տարիների ԱՄՆ «Green Card»-ի խաղարկության տվյալները և կտեսնենք, որ արտագաղթի պահանջարկը էապես չի փոխվել։ Սա ցույց է տալիս, որ մարդկանց հիմնական մոտիվացիաները նույնն են մնացել, պարզապես փոխվել են հնարավորությունները՝ պայմանավորված տեխնիկական և աշխարհաքաղաքական գործոններով։
Ուստի 2025-ի ներգաղթը ավելի ճիշտ է դիտարկել որպես արտաքին և տարածաշրջանային փոփոխությունների արդյունք, այլ ոչ թե ներկայացնել այն որպես «խաղաղության» հետևանք։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



