Նեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իսրայելը «գործել է միայնակ»՝ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրին հարված հասցնելով, և որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել «ավելի արագ, քան մարդիկ կարծում են», հաղորդում է Al Jazeera-ն։
Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի խնդրանքով Իսրայելը կզերծ մնա Իրանի հսկայական բնական գազի հանքավայրի վրա հետագա հարձակումներից։
Իսրայելի առաջնորդը նաև հայտարարել է, որ Իրանի՝ Հորմուզի նեղուցը փակելու ցանկացած փորձ կձախողվի։
«Իրանում մահվան պաշտամունքը փորձում է շանտաժի ենթարկել աշխարհը՝ փակելով միջազգային նավագնացության կարևորագույն երթուղին՝ Հորմուզի նեղուցը։ Դա չի աշխատի»,- հայտարարել է Նեթանյահուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



