Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ու նրա թիմի՝ «ֆալստարտով» մեկնարկած քարոզարշավի «մեխերից» մեկը, եթե ոչ՝ գլխավորը, այն կեղծ թեզն է, թե իրենք խաղաղություն են բերել (բերելու), իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ: Փաշինյանն այս ընթացքում արդեն հասցրել է նույնիսկ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից չարախոսել, թե անգամ Հայ առաքելական եկեղեցին «պատերազմի կուսակցություն» է (սա մեկին մեկ ադրբեջանական թեզ և մեղադրանք է): Նմանապես, ըստ Փաշինյանի, Հայաստանի ընդդիմադիրներն էլ «պատերազմի կուսակցություններ» են:

Մի խոսքով, ըստ Փաշինյանի ու ՔՊ-ի, բոլորը պատերազմ են ուզում, և միայն իրենք են, որ խաղաղասերներ, խաղաղաբերներ ու խաղաղարարներ են: Այն, որ նման հայտարարություններ անում է Փաշինյանը, ու այն, որ նրան ձայնակցում է իր ՔՊ-ն, արդեն իսկ զավեշտական է: Խաղաղությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որի վարած «քաղաքականությունը» 2018-20 թվականներին հանգեցրեց նախ՝ Արցախի խնդրով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը վերջնական փակուղի մղելուն, ապա այդ գործընթացը տապալելուն, բանակցության առարկան զրոյացնելուն: Ավելին, Ստեփանակերտում բղավելով «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանը ոչ միայն հույզեր «գողացավ», այլև գործնականում լեգիտիմացրեց բանակցություններից դուրս գալու և ռազմական ագրեսիայի դիմելու Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց մղումներն ու ծրագրերը: Ու բերեց պատերազմ: Աղետաբեր, մարդկային ու տարածքային ծանր կորուստների հանգեցրած պատերազմ: Ու պարտություն:

Հաջորդող տարիներին, որպես կատարված աղետի «հետցնցումներ», եղան կարճատև մի քանի ռազմական բախումներ ևս, որոնց բոլորի ընթացքում արդեն բուն Հայաստանի Հանրապետությունն էլ ունեցավ տարածքային որոշակի կորուստներ: Ի դեպ, տակավին չվերականգնված: Նմանապես՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» ու հատկապես Պրահայում Արցախն ուրանալու (2022 թ. հոկտեմբերի 6-ին) հետևանքով թշնամական Ադրբեջանն ու այն ղեկավարող Ալիևի հանցավոր և հակահայ կլանն իր արյունոտ ձեռքերն արձակված համարեց՝ բազմահազարամյա հայկական Արցախը հայաթափելու հարցում: Ու Արցախը պատմության մեջ առաջին անգամ հիմնովին հայաթափվեց:

Եվ ահա, այս բոլոր աղետները բերած Փաշինյանն ու նրան այդ բոլոր աղետաբերումների մեջ բացարձակապես աջակցած ՔՊ-ն խոսում են... «խաղաղություն բերելուց»:

Ի լրումն, մեջտեղ են նետել վերը նշված կեղծ թեզը, թե իրենք խաղաղության «աղավնիներն» են, իսկ մյուս բոլորը՝ «բազեներ»:

Բայց դա՝ դեռ իր հերթին: Միաժամանակ, հետաքրքիր է դիտարկել, թե ի՞նչ կա Փաշինյանի ու նրա ՔՊ-ի տարփողած «խաղաղության» տակ: Այն, որ իրենց «ուրախ ավտոբուսի» ու պլակատների վրա մեծ-մեծ տառերով գրել են:

Առհասարակ, խաղաղության գրավականն այն է, որ հավանական հակառակորդների միջև լինի ռազմական, ռազմաքաղաքական, արտաքին-քաղաքական ուժերի ու հնարավորությունների որոշակի հավասարակշռություն: Ըստ այդմ՝ մարտունակ և ժամանակակից պահանջներին համարժեք սպառազինված բանակ, համադրվող շահերով հնարավորինս վստահելի դաշնակիցներ, դիմացինի վրա նաև «երրորդ կողմերի» միջոցով ազդելու հնարավորություններ: Հարկավ կան նաև լրացուցիչ այլ գործոններ, ինչպես, օրինակ՝ հարևան երկրների, ժողովուրդների միջև եղած (ձևավորված) բարեկամական կամ հակառակը՝ թշնամական հարաբերությունները:

Լավ, իսկ ի՞նչ կա Փաշինյանի «խաղաղության» տակ. մեծ հաշվով, կամ եթե հակիրճ՝ ոչինչ չկա:

Չէ, հասկանալի է, որ ինչ-որ զենք-զինամթերք ձեռք բերվել է, բայց հազիվ թե դա համադրելի է այն ինտենսիվ ռազմականացմանն ու սպառազինմանը, ինչ դիտարկվում է թշնամի Ադրբեջանի պարագայում: Ի լրումն, Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն խորացնում են ռազմական համագործակցությունը ևս, ինտենսիվորեն զորավարժություններ են անցկացնում պարբերաբար:

Այս ամենին գումարած՝ Հայաստանը հետևողականորեն վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, էլ ավելին՝ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը: Այսինքն, այն կառույցի, որի միջոցով, շոշափելի միջոցներ խնայելով, Հայաստանը նախկինում կարողանում էր համադրելի սպառազինություն ձեռք բերել՝ ապահովելով խաղաղության համար անհրաժեշտ հավասարակշռությունն ու բուն խաղաղությունը:

Ու երբ դիտարկում ես Փաշինյանի «խաղաղության» բացվածքը, պարզվում է, որ այն բաղկացած է... Ալիևի «բարի կամքից» ու ցանկությունից, գումարած՝ Էրդողանի «բարի կամքն» ու «ցանկությունը: Եվ գումարած՝ Թրամփի ասածներն ու TRIPP-ը:

Նույնիսկ ծիծաղելի է քննել Ալիևի ու Էրդողանի «բարի կամքի» տարբերակները: Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ցանկացել են և ցանկանում են Հայաստանի պետականության վերացում, հայության բնաջնջում և կենսատարածքի յուրացում: Հենց այդ երկու պետությունները, իրենց ներկայիս տարածքայնությամբ, ասվածի ամենից ցցուն վկայությունն են: Ինքնասպանությանը համարժեք միամտություն է կարծել, թե նրանց մղումներն ու ծրագրերը փոխվել են:

Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա առկա իրողությունները, մասնավորապես՝ Իրանի վրա ԱՄՆ-իսրայելական հարձակման և հարևան Իրանի հակահարվածների խորապատկերում այդ՝ բազմագովազդված «դարի նախագիծը» երևակվում է որպես խիստ անհեռանկարային: Սա՝ մեղմ ասած: Տեսաք` նույնիսկ Փաշինյանը առկա պայմաններում չի փորձում դրա մասին ծպտուն հանել: Այսինքն, նույնիսկ իր երկրպագուները կարող են ծիծաղել:

Մինչդեռ, հիշեցնենք Փաշինյանի ու թիմակիցների ոչ շատ վաղուցվա ինքնավստահ հայտարարությունները, թե TRIPP-ով 99 տարով կայունություն են բերել, այն 99 տարով Հայաստանի անկախությունը կապահովի, այս, այն: Այդ քարոզչական փուչիկն էլ պայթեց: Կամ՝ դեռ չիրագործված՝ հօդս ցնդեց, ինչպես Ծոցի արաբական երկրներում հօդս ցնդեցին այնտեղ տեղակայված ամերիկյան բազմամիլիոնանոց, գերթանկարժեք ռադարային համակարգերն ու նավթառատ արաբական երկրների ապահովության ու անվտանգության պատրանքները:

Ամփոփենք. կեղծ է այն թեզը, թե Փաշինյանը խաղաղություն է բերելու, իսկ մյուսները՝ ոչ: Ավելին, Փաշինյանի փիարային «խաղաղության» տակ չկան իրական գործոններ, չկա խոր, բազմակողմանի հաշվարկ, չկան երաշխիքներ: Փաշինյանական «խաղաղության» տակ բան չկա, այն ընդամենն պլակատների վրա գրված բառ է:

Այդ պայմաններում, ի դեպ, ընդդիմադիր որոշակի ուժերի նախանշած՝ երաշխավորված խաղաղության թեզն առնվազն շատ ավելի է արժանի ուշադրության:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում