Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերագույն Ազգային անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Սաիդ Ջալիլին ամենայն հավանականությամբ, կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով վերլուծաբանների տվյալներին։
Փորձագետները համամիտ են, որ Ալի Լարիջանիին փոխարինելը հեշտ չի լինի, քանի որ նա կարևոր որոշում կայացնող էր, իսկ նրա իրավահաջորդը կարևոր դեր կխաղա պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություններում։
Ջալիլին Իսլամական Հանրապետությունում ազդեցիկ քաղաքական գործիչ է։ Նա Իրանի միջուկային հարցերովգլխավոր բանակցող է եղել և ներկայում Գերագույն Ազգային անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչն է։ 2024 թվականին Սաիդ Ջալիլին առաջադրվել է Իրանի նախագահի պաշտոնում և անցել է քվեարկության երկրորդ փուլ՝ Մասուդ Փեզեշքիանի հետ միասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



