Լևոն Արոնյանը կրկին պարտվել է
ՍՊՈՐՏՑյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցաշարի վերջին դասական տուրի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր:
Այս տուրի մյուս երկու պարտիաները ավարտվել են ոչ ոքի արդյունքով, հաղթողին չեն որոշել Անանդ - Կրամնիկ, Շիրով - Գիրի պարտիաներում:
Կայացած 5-րդ տուրերի արդյունքում 4 միավորով Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Անանդն ու Նակամուրան: Երրորդ հորիզոնականում Կրամնիկն է, ով 6 միավոր է հավաքել: Աղյուսակը եզրափակում են Շիրովն ու Գիրին, ովքեր վաստակել են 3-ական միավոր:
Առաջիկայում, շախմատիստները մրցելու են բլից պարտիաներում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



