Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն կքննարկվի ՔՊ վարչության նիստում և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ քննարկումներից հետո տեքստը հրապարակելու վերաբերյալ որոշում կկայացվի։ Նախարարը նշել է՝ Սահմանադրության տեքստը հնարավորինս շուտ պետք է հրապարակվի։

«Միանշանակ է, որ ընտրությունների հետ զուգահեռ հանրաքվե չենք կարող իրականացնել, այսինքն՝ մենք ունենալու ենք մեծ ժամկետ տեքստը հանրության հետ կոմունիկացնելու համար։ Մեր նպատակն է նաև այն, որ տեքստին ծանոթ լինեն հնարավորինս ավելի լայն շրջանակի մարդիկ, եթե հնարավոր է, բոլորը, որպեսզի այդ մեծ պայմանագրի էական պայմանները գիտակցվեն, հասկանալի լինեն հանրության լայն շերտերի համար»,- ասել է նախարարը։

Մի կողմից իշխանությունը շարունակում է պնդել, որ մտադիր չեն սահմանադրական հանրաքվեն ընտրություններին հետ զուգահեռ անցկացնել, մյուս կողմից էլ իշխանության այս շտապողականությունը հարցեր է առաջացնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայացնելով Սահմանադրության նոր տեքստը ՝Փաշինյանը ընդամենը ցանկանում է Ադրբեջանին մեսիջ հղել, որ պատրաստ է կատարել նրա ցանկությունները՝ Սահմանադրությունից հեռացնելով Անկախության հռչակագրի հղումը։

Հիշեցնենք, Ադրբեջանը թեպետ վերջին շրջանում մեղմացրել է հռետորաբանությունը, արդեն գրեթե մեկ տարի է սահմանին որևէ կրակոց տեղի չի ունենում, բայց և Բաքուն իր համար մանևրելու տեղ է թողել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով փոխել Սահմանադրությունը, հակառակ պարագայում նույնիսկ սպառնալով նոր ռազմական էսկալացիա սկսել։ Ադրբեջանը և Թուրքիան հրաշալի հասկանում են, որ իրենց ցանկությունները կկատարվեն միայն մի պարագայում, եթե Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին։

Ուստի թե՛ հրադադարի ռեժիմի պահպանմամբ, թե՛ տարբեր հայտարարություններով աջակցում են Փաշինյանի նախընտրական քարոզարշավին։ Ինքը Փաշինյանն էլ ռևերանսներ է անում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ։ Ապացույցներն այնքան բազմաթիվ են, որ նույնիսկ իմաստ չկա այդ մասին նշելու։ Բայց և ակնհայտորեն նույնիսկ 2027 թ․-ին սահմանադրական հանրաքվե կազմակերպելով, Փաշինյանը ձախողելու է այն, քանի որ հասարակությունը չի ընդունելու պարտադրված Սահմանադրությունը։ Իշխանությունն առայժմ աշխատում է այսրոպեական մոտեցումներով, փորձում խուսանավել, իսկ թե ինչ կլինի հետո, արդեն Փաշինյանին առանձնապես չի հուզում։

Աննա Մարգարյան

Զինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն Մարուքյան