Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմական լարվածությունը, մասնավորաբար՝ Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը, աստիճանաբար վերածվում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության ճգնաժամի, այլև գլոբալ տնտեսական և պարենային կայունության լուրջ մարտահրավերի։ Այս օրերին միջազգային լրատվամիջոցների գլխագրերում ամենից հաճախ քննարկվում է նավթի շուկայի վրա պատերազմի ազդեցությունը, քանի որ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, ինչի հետևանքով նավթով բեռնված տանկերները չեն կարողանում անցնել այդ ռազմավարական ջրային միջանցքով։

Սակայն համաշխարհային տնտեսության համար խնդիրը շատ ավելի լայն է, քան միայն նավթի մատակարարումների խափանումը, քանի որ նույն նեղուցով անցնում են նաև բազմաթիվ առևտրային նավեր, որոնք բեռնված են պարարտանյութերով և սննդամթերքով։ Այս հանգամանքը ստեղծում է մի շղթայական ազդեցություն, որի հետևանքով էներգետիկ, գյուղատնտեսական և պարենային շուկաները սկսում են փոխադարձաբար ազդել միմյանց վրա՝ ձևավորելով համաշխարհային տնտեսության համար շոկային իրավիճակ։

Նկատի ունենանք, որ պարարտանյութերի շուկան նույնպես խիստ կախված է լոգիստիկ ուղիներից, և դրա խափանումը կարող է երկարաժամկետ և նույնիսկ ավելի խորքային ազդեցություն ունենալ գլոբալ պարենային համակարգի վրա։ Հատկանշական է, որ Պարսից ծոցի երկրները մեծ դեր ունեն պարարտանյութերի համաշխարհային արտադրության և մատակարարման մեջ։ Ըստ միջազգային գնահատականների, այդ տարածաշրջանին բաժին է ընկնում պարարտանյութերի համաշխարհային մատակարարման մոտ 20 տոկոսը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած ռազմական կամ քաղաքական անկայունություն անմիջապես անդրադառնում է համաշխարհային գյուղատնտեսական արտադրության վրա։ Այս պայմաններում նույնիսկ կարճաժամկետ խափանումը կարող է հանգեցնել պարարտանյութերի շուկայի լուրջ ցնցումների։ Երբ առաջարկը նվազում է կամ մատակարարումները դանդաղում են, գները սկսում են արագ աճել։ Իրանի շուրջ պատերազմական իրավիճակի սկսվելուց հետո արդեն արձանագրվել է պարարտանյութերի գների 10-ից մինչև 30 տոկոս աճ, և տնտեսագետները չեն բացառում, որ այս ցուցանիշը կարող է ավելի բարձրանալ, եթե իրավիճակը երկարատև բնույթ կրի, կամ Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ։ Շուկայի մասնակիցների համար սա ոչ միայն տնտեսական խնդիր է, այլ նաև ռազմավարական ռիսկ, քանի որ պարարտանյութերի պակասը անմիջապես ազդում է գյուղատնտեսական արտադրության վրա։

Բացի լոգիստիկ խնդիրներից, պարարտանյութերի շուկայի վրա ազդում են նաև ռազմական գործողությունները։ Երբ ռազմական հարվածներ են հասցվում արտադրական ենթակառուցվածքներին կամ քիմիական գործարաններին, արտադրության ծավալները կարող են կտրուկ նվազել։ Նման իրավիճակ արդեն արձանագրվել է, երբ տարածաշրջանում ռազմական գործողությունների շրջանակում հարվածներ են հասցվել որոշ արտադրական կենտրոնների, այդ թվում՝ Կատարում գտնվող ենթակառուցվածքներին։ Նման հարվածները միայն տվյալ երկրի տնտեսության համար խնդիր չեն ստեղծում, այլ կարող են խաթարել ամբողջ միջազգային շուկայի հավասարակշռությունը։

Ստեղծված իրավիճակը շատ փորձագետներ արդեն բնութագրում են որպես վերջին տարիների պարենային շուկայի երրորդ խոշոր շոկ։ Առաջինը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ, որը խաթարեց գլոբալ մատակարարման շղթաները, սահմանափակեց միջազգային առևտուրը և բերեց սննդամթերքի գների զգալի աճի։ Երկրորդ շոկն առաջացավ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, քանի որ Ուկրաինան հանդիսանում է աշխարհի խոշորագույն հացահատիկ արտահանողներից մեկը։ Այդ պատերազմի արդյունքում Սև ծովով հացահատիկի արտահանման գործընթացը երկար ժամանակ դժվարությունների առաջ կանգնեց, ինչը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ միջազգային շուկաների վրա։ Այժմ երրորդ շոկը ձևավորվում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս անգամ խնդիրը ոչ միայն հացահատիկի մատակարարումների, այլև ամբողջ պարենային արտադրության հիմքում գտնվող պարարտանյութերի և էներգիայի շուկաների խաթարումն է։ Սա ստեղծում է մի յուրահատուկ իրավիճակ, երբ միաժամանակ վտանգի տակ են հայտնվում սննդի արտադրության երեք կարևորագույն բաղադրիչներ՝ էներգիան, պարարտանյութերը և լոգիստիկան։

Այս երեք գործոնների փոխկապակցվածությունը հատկապես ակնհայտ է գյուղատնտեսական արտադրության ամբողջ շղթայում։ Գյուղատնտեսական տեխնիկան մեծ մասամբ աշխատում է դիզելային վառելիքով, որի գինը անմիջապես կախված է նավթի շուկայից։ Եթե նավթի գները բարձրանում են, ապա ֆերմերների համար թանկանում է հողի մշակումը, բերքի հավաքումը և տեղափոխումը։ Բացի այդ, սննդի վերամշակման գործարանները նույնպես կախված են էներգիայի մատակարարումից, քանի որ արտադրական գործընթացները պահանջում են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա և վառելիք։ Սառնարանային պահեստները, որոնք անհրաժեշտ են սննդամթերքը երկար ժամանակ պահպանելու համար, նույնպես էներգատար համակարգեր են։

Այս ամենի արդյունքում էներգիայի ծախսերը շատ դեպքերում կազմում են արտադրված սննդամթերքի վերջնական գնի մոտ կեսը։ Երբ նավթի գները բարձրանում են, այս ծախսերը նույնպես աճում են, և դա անմիջապես փոխանցվում է սպառողական շուկային։ Սակայն ներկայիս իրավիճակում էներգետիկ ճնշմանը ավելանում է նաև պարարտանյութերի մատակարարման խնդիրը, ինչը կարող է բազմապատկել ազդեցությունը։ Երբ պարարտանյութերը թանկանում են, կամ դրանց հասանելիությունը սահմանափակվում է, ֆերմերները կանգնում են բարդ ընտրության առաջ։ Նրանք կարող են փորձել կրճատել պարարտանյութերի օգտագործումը՝ նվազեցնելով արտադրական ծախսերը, կամ փոխել մշակաբույսերի կառուցվածքը՝ ընտրելով այնպիսի մշակաբույսեր, որոնք ավելի քիչ պարարտանյութ են պահանջում։ Սակայն երկու տարբերակն էլ ունի բացասական հետևանքներ։ Պարարտանյութերի նվազ օգտագործումը սովորաբար հանգեցնում է բերքատվության նվազման, քանի որ հողը չի ստանում անհրաժեշտ սննդանյութերը, իսկ մշակաբույսերի փոփոխությունը կարող է խաթարել շուկայի հավասարակշռությունը, քանի որ որոշ կարևոր մշակաբույսերի արտադրությունը կարող է կրճատվել։ Հատկապես խոցելի են հացահատիկային մշակաբույսերը և բրինձը, որոնք հանդիսանում են աշխարհի բնակչության մեծ մասի սննդակարգի հիմքը։ Եթե դրանց արտադրությունը նվազի, ապա միջազգային շուկաներում կարող է առաջանալ առաջարկի պակաս, ինչը կբերի գների նոր աճի։ Սա հատկապես ծանր ազդեցություն կունենա զարգացող երկրների վրա, որտեղ սննդամթերքի գների նույնիսկ փոքր աճը կարող է լուրջ սոցիալական հետևանքներ ունենալ։

Պատմությունը ցույց է տալիս, որ պարենային շուկայի նման ցնցումները հաճախ ունենում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և սոցիալական հետևանքներ։ Սննդամթերքի գների կտրուկ աճը կարող է տարբեր երկրներում, որոնք առավել կախված են պարենամթերքի ներկրումից, հանգեցնել սոցիալական դժգոհության, զանգվածային բողոքների և նույնիսկ քաղաքական անկայունության։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին