Ղրիմում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը. հարուցվել է քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրիմում՝ Թեոդոսիայում փլուզվել է Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց հայկական եկեղեցու մի մասը, հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը։
Այս տարվա հունվարին փլուզվել է եկեղեցու զանգակատունը, իսկ այժմ փլուզվել է շենքի մի անկյունը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Փետրվարին վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիմը հայտնել է, որ քննարկվում են եկեղեցու պահպանման առաջնահերթ միջոցառումները։ Նախատեսվում էր մասնագետների այց տարածք՝ զննում անցկացնելու և դրա վիճակի վերաբերյալ տեխնիկական զեկույց պատրաստելու համար։
1408 թվականին կառուցված եկեղեցին մշակութային ժառանգության կառույց է։ Վերջին անգամ վերականգնվել է 1968 թվականին։
Հետևեք մեզ՝ այստեղ



