Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած իշխող ուժ ձգտում է հնարավորինս երկար պահել իշխանությունը: Կամ առնվազն աշխատում է այն հնարավորինս սահուն և անցնցում փոխանցել իր հանդեպ շատ վատ չտրամադրված մեկ այլ ուժի (գործչի): Կայացած ժողովրդավարության երկրներում, սովորաբար, այդ հարցերը հարթ ու սահուն կարգավորվում են տասնամյակներով (առանձին դեպքերում՝ հարյուրամյակով) ամրապնդված ու հղկված մեխանիզմներով՝ ըստ ընտրությունների արդյունքների: Հետխորհրդային երկրներում այդ առումով պատկերը բավականին տարբերվող է: Ու ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, ի դեպ: Ինչևէ:

Իշխանությունից չհեռանալու ցանկություն դրսևորողներն ունենում են իշխանության գալու և այն պահելու տարբեր մոտիվացիաներ: Դասական ընկալմամբ՝ այս կամ այն ուժը ձգտում է իշխանության, որպեսզի իրականացնի իր նախանշած, հանրությանը հայտարարված ծրագրերը, նպատակները: Նիկոլ Փաշինյանի գլխվորած իշխանության դեպքում գլխավոր մոտիվացիայի հետ կապված վիճակը և՛ դա է, և՛... ոչ այնքան: Այո, 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախ փողոցով (մայիսին), ապա ԱԺ արտահերթ ընտրություններով (դեկտեմբերին) եկան իշխանության, որպեսզի իրականացնեն որոշակի ծրագրեր: Սակայն ոչ այն, ինչի մասին խոսում էին: Նրանք հանրությանը ներկայացնում էին միանգամայն այլ ծրագրեր ու նախանշում էին այլ նպատակներ: Օրինակ՝ խոսում էին սիրո և համերաշխության մասին, խոսում էին հայության զանգվածային ներգաղթի, աղքատության նվազման, կոռուպցիայի վերացման, աշխատատեղերի բացման, երկիրը օտարերկրյա, հատկապես Սփյուռքի գործարար շրջանակների խոշոր ներդրումներով հեղեղելու մասին:

Խոստանում էին այս ամենը:

Ավելին, այն ժամանակ, ու դա տեսագրված, արձանագրված, ամրագրված անհերքելի փաստ է, երբ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասում էին, թե նա եկել է (բերվել է) իշխանության, որպեսզի հանձնի Արցախը, ինքը՝ Փաշինյանը, հրապարակով մեկ բղավում էր, թե՝ «չար լեզուներն» իր հասցեին զազրախոսում են, իրեն՝ ազնվագո՜ւյն ու բացառապես ճշմարտախո՜ս, հայրենասիրության մարմնավորում Նիկոլ Փաշինյանին վատաբանում են: Մինչդեռ ինքը Արցախի հարցով անգամ դեռ չի էլ բանակցել:

Կյանքն ու հետագա ողբերգական իրադարձությունների ընթացքը ցույց տվեցին, որ «չար լեզուները» իրավացի էին (ցավոք), իսկ Փաշինյանը՝ սխալ:

Այո, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «առաքելությունը» (եթե կուզեք՝ հակա-առաքելությունը) եղավ Արցախը թշնամուն հանձնելը, Արցախը վտանգի պահին մենակ թողնելը, Արցախն ուրանալը և այն պաշտոնապես ադրբեջանական ճանաչելը: Բազմահազարամյա հայկական բնօրրանը Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ուրացավ, ճանաչեց թշնամապատկան:

Բայց մեր այս անդրադարձի հարցը հանրության ու նաև որոշ ինքնասիրահարված գործիչների հիշողության թարմացումը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը և ՔՊ-ն իշխանության են եկել այլ խոստումներով ու հրապարակային նախանշումներով, սակայն իրականացրել են դրա հակառակը, ավելին՝ հակառակից էլ վատ:

Սիրո և համերաշխության փոխարեն իրականացրել են ատելության և ներքին թշնամանքի սերմանում, աղքատությունը չի նվազել, կոռուպցիան ողջ-առողջ է, միլիարդավոր դոլարների ներդրումներ չեղան ու չեն սպասվում: Իսկ անվտանգային ավերածությունների ու կորուստների մասին նշեցինք:

Մի խոսքով, 2018-ին եղավ ընտրություն, ընտրվեցին ու բերեցին պատերազմ, աղետաբեր պատերազմ, հազարավոր զոհեր տված պատերազմ: Սակայն, արի ու տես, որ այդ աղետաբեր իշխանությունը 2021-ի հունիսին վերընտրվեց, եթե կարելի է այդպես ասել: Էլի՝ ճոխ խոստումներ, այս անգամ նաև՝ չափելի: Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի բանակցային շարունակում, ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պահպանում ու խորացում: Ու էլի՝ աղքատության վերացում, աշխատատեղեր, թոշակների շոշափելի բարձրացում, այս, այն:

Այդ խոստումները դղրդյունով տապալվել են: Ու դրա մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ հիմնավորել կոնկրետ փաստերով, կառավարության ծրագրի և բուն իրականության անհամապատասխանությունները մատնանշելով:

Հիմնականները. Արցախի ինքնորոշման իրավունքը ոչ միայն չիրացվեց, այլ, կրկնենք, հենց Փաշինյանն անձամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ իր հրահրած պատերազմից հետո Արցախից մնացել էր, ճանաչեց ադրբեջանական: Դրա հետևանքով իրականացվեց Արցախի բռնի հայաթափումը:

Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցավ տարածքային կորուստներ, հայտնվեց արտաքին ադրբեջանաթուրքական ներխուժման ռեալ նոր վտանգների առաջ: Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը փչացրել է՝ որքան հնարավոր է, թեպետ տնտեսությունն ու իր կառավարությունը «նստած» են ռուսական կամ Ռուսաստանին առնչվող առևտրաֆինանսական հոսքերի վրա:

Երկրի տնտեսությունը դեֆորմացված է, հանցավորությունն ու թմրամոլությունն աճել են անգամներով: Աղքատությունը չի նվազել, երկրից որոշակի արտագաղթ կա, թոշակները մի 10000 դրամով բարձրացվեցին միայն ընտրությունների նախաշեմին՝ որպես ընտրակաշառք: Սա՝ այն դեպքում, որ դեռ չենք խոսում գնաճի, արժեզրկման մասին:

Ավելին, Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն աչքի ընկավ համատարած քաղաքական հետապնդումներով, հալածանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ անընկալելի ու մերժելի (նաև՝ տապալված) արշավով ու հայ հոգևորականների հալածանքներով, բանտարկություններով, քաղաքական կալանավորումներով, հակաժողովրդավարական ու ակնհայտ բռնապետական դրսևորումներով, ազգային ինքնության դեմ նպատակաուղղված քայլերով:

Ամփոփենք. Փաշինյանն ու ՔՊ-ն առնվազն երկու անգամ իշխանություն են դարձել՝ հրապարակային խոստանալով այլ բան, իսկ գալով իշխանության կամ պահելով այն՝ իրականացրել են բոլորովին այլ ծրագիր, այլ գործողություններ: Ավելին, այդ այլ՝ չհռչակվող, բայց իրականության մեջ կոնկրետ քայլերով դրսևորվող ծրագիրը չափազանց շահեկան է մեր պետության ու մեր ժողովրդի մշտական թշնամիներին:

Ու հիմա՝ 2026 թվականին, Փաշինյանն ու ՔՊ-ն ավտոբուսային վոյաժներով ու կարկանդակեղենի հրապարակային կլանման վանող տեսարաններով ցանկանում են պահել իշխանությունը, ավելի ճիշտ՝ ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ իշխանությունից: Խոսում են «խաղաղությունից», ինքնիշխանությունից, բարեկեցությունից: Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչեր կլինեն, եթե Փաշինյանն ու ՔՊ-ն հանկարծ մնան իշխանության: Թեկուզ և դա գոնե այս պահին ֆանտաստիկայի ժանրից է:

Հաշվի առնելով մինչև այժմ արձանագրված երկու փորձերը՝ ընդհանուր գծերով լինելու է հետևյալը. եթե խոսում են ինքնիշխանությունից, ուրեմն Հայաստանի ինքնիշխանությունից միայն անունն է մնալու: Բարեկեցություն լինելու է միայն ՔՊ «առաջին շարքի» կարկառունների համար, իսկ ժողովուրդը շարունակելու է տնքալ բարձր գների, ցածր եկամուտների, տուգանքների և հարկերի տակ: Գումարած՝ ահռելի արտաքին պարտքի լուծը: Ինչ վերաբերում է այդքան տարփողված «խաղաղությանը», ապա այն բերողը հաստատ չի կարող լինել մեկը, ով բերել է պատերազմ, ռազմական բախումներ ու ընդհարումներ, մարդկային ու տարածքային ծանր ու աններելի կորուստներ: Մեկը, որն ամենօրյա ռեժիմով հենց միայն զիջում է...

Իսկ 2018-ի «ծրագիրը», կարծես, դեռ չի ավարտվել: Դրա համար էլ նորից ուզում են մնալ իշխանության: Դե, չհաշված նեղ անձնական մոտիվները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի