Ֆրանսիայում եղբայրների են ձերբակալել՝ «մահաբեր հակասեմական» հարձակում նախապատրաստելու մեղադրանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազները հետաքննություն են սկսել «մահաբեր և հակասեմական» հարձակում նախապատրաստելու մեջ կասկածվող երկու եղբայրների նկատմամբ. հայտնում է BBC News-ը։
Ըստ նրանց, 20 և 22 տարեկան Մարոկկոյի և Իտալիայի քաղաքացի երկու կասկածյալները ձերբակալվել են անցյալ շաբաթ Ֆրանսիայի հյուսիսում՝ ավտոմեքենայի մեջ։
Դատախազները հայտնել են, որ ոստիկանները մեքենայում հայտնաբերել են լիցքավորված կիսաավտոմատ զենք, աղաթթվով շիշ և «Իսլամական պետություն» խմբավորման դրոշը։
Մերձավոր Արևելքում պատերազմն արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում է: Շատ երկրներ գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում՝ հակամարտությամբ պայմանավորված հնարավոր ահաբեկչությունների պատճառով:
Այս շաբաթ հրեական օբյեկտները հարձակումների են ենթարկվել ԱՄՆ-ում, Նիդերլանդներում և Բելգիայում։
Հետևեք մեզ՝ այստեղ



