2 տարեկան աղջիկ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պերմում երկու տարեկան աղջիկ է մահացել, երբ մասնավոր տան տանիքից նրա վրա ձյան և սառույցի կտոր է ընկել, հայտնում է Պերմի երկրամասի Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։
Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 13-ին Օրջոնիկիձևսկի շրջանի այգեգործական հողամասում: Վթարի պահին աղջիկը հոր հետ դրսում էր: Հանկարծ տան տանիքից ձյան և սառույցի մի զանգված ընկավ երեխայի վրա: Տուժածին շտապ տեղափոխեցին հիվանդանոց, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրան:
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, անցկացրել են զննություն և գրանցել բոլոր մանրամասները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ: Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչները շարունակում են պարզել միջադեպի բոլոր հանգամանքները:
Հետևեք մեզ՝ այստեղ



