Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով. հանրային քննարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի փոփոխության նախագիծը:
Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսվում է դասարաններում սովորողների ծանրաբեռնվածության թեթևացում։ Նախագծով առաջարկվում է սահմանել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում, որով, մասնավորապես, նախատեսվում է նոր կոմպլեկտավորումը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ներդնել միայն 1-ին դասարաններում՝ սահմանելով առավելագույնը 26-30 սովորողի պահանջ՝ յուրաքանչյուր դասարանի ձևավորման համար:
Միաժամանակ կկիրառվի աճողական սկզբունք․ յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում 1-ին դասարաններում կձևավորվեն նվազեցված կազմով դասարաններ, իսկ նախորդ ուսումնական տարում նույն սկզբունքով ձևավորված դասարանները կպահպանեն իրենց կազմը։
Հաշվի առնելով հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները, դպրոցների ֆիզիկական միջավայրի և ուսումնական տարածքների գերբեռնվածությունը, ինչպես նաև ուսուցչական և աջակցող մանկավարժական կադրերի որոշակի պակասը՝ առաջարկվում է դասարանների կոմպլեկտավորման վերոնշյալ պահանջին անցում կատարել փուլային եղանակով՝ աստիճանական մոտեցմամբ, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը և կանխատեսելիությունը։
Ամրագրվել է, որ ավագ դպրոցում նպատակային ծրագրով ուսուցումը նախատեսված է իրականացնել խմբային եղանակով և նվազեցված համակազմով:
Կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկները կարող են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում մինչև 2026 թ. մարտի 26-ը ներառյալ:
Հետևեք մեզ՝ այստեղ



