Դատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը
Այս պահին Երևանի Թբիլիսյան խճուղին և հարակից թաղամասերում երթևեկությունը կաթվածահար վիճակում է, այստեղ են հավաքվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները։
Այստեղ է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում համաժամանակյա բողոքի ակցիաներ են կայացել։ Երեկվանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ՝ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։
Այս պահին դատարանի դիմաց հավաքված են Ս. Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ, ինչպես նաև կենտրոնացած են ոստիկանական մեծ ուժեր։



