Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սեր, գայթակղություն, գաղտնի սենյակ ու անհետացած կանայք...

Երևանի Երգի պետական թատրոնում կայացավ «Կապույտ մորուքը» ներկայացման պրեմիերան։ Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությունը միավորում է դետեկտիվի, կրիմինալի և թրիլերի տարրերը՝ հանդիսատեսին առաջարկելով Ամելի Նոտոմբի հայտնի պատմության նոր, ժամանակակից լուծումներ։

Ներկայացման գլխավոր հերոսներին մարմնավորում են Արսեն Գրիգորյանը և Նարինե Պետրոսյանը: Ներկայացման մեջ ներգրավված են նաև Երգի թատրոնի ութ երգչուհիները, որոնք մարմնավորում են պատմության խորհրդավոր կանանց։ Ներկայացման երաժշտական ձևավորումը ներառում է նաև ֆրանսերեն երգեր, քանի որ պրեմիերան ներկայացվում է ֆրանկոֆոնիայի շրջանակում։ Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին և զրուցել ստեղծագործական թիմի հետ։

«Այս կերպարն ինձնից շատ հեռու է, ու հենց դա է հետաքրքիր». Արսեն Գրիգորյան

Գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Արսեն Գրիգորյանը խոստովանում է՝ կերպարը իր համար հատկապես հետաքրքիր էր իր բարդության պատճառով։ «Այս գործի մեջ կա դետեկտիվ, կրիմինալ, թրիլերային տրամադրություն, ինչը ինձ համար շատ հետաքրքիր է։ Ես միշտ սիրում եմ աշխատել այնպիսի կերպարների հետ, որոնք ինձնից հեռու են։ Թատրոնը հենց այն վայրն է, որտեղ կարող ես փորձել հասկանալ այդ մարդկանց»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանը։

Արսեն Գրիգորյանը նշեց, որ թեև Նարինե Պետրոսյանի հետ առաջին անգամ են միասին բեմում, սակայն ունեն ընդհանուր դպրոց։  «Մենք երկուսս էլ սովորել ենք Արմեն Մազմանյանի արվեստանոցում՝ պարզապես տարբեր տարիների։ Այդ պատճառով իրար շատ լավ հասկանում ենք»։

Դերասանի խոսքով՝ ներկայացման փորձերը եղել են բավականին սեղմ ժամկետում։ «Փորձերը տևել են ընդամենը մոտ տասը օր։ Իհարկե, նախապատրաստական աշխատանքը ավելի երկար էր, բայց բուն փորձաշրջանը շատ արագ անցավ։ Դա հետաքրքիր փորձ էր նաև թատրոնի համար»։

Պրեմիերայից առաջ դերասանն անկեղծացավ, որ նույնիսկ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն վստահեցնում է՝ բեմը միշտ օգնում է հաղթահարել լարվածություն: «Հիվանդացա հենց պրեմիերայից առաջ։ Բայց մեր մասնագիտությունը ներում չի ճանաչում․ հանդիսատեսին հետաքրքիր չէ՝ դու ինչ վիճակում ես։ Բեմը հաճախ նույնիսկ բուժում է»։

Արսեն Գրիգորյանի համոզմամբ՝ հանդիսատեսը ներկայացումից կստանա թե՛ գեղագիտական հաճույք, թե՛ մտածելու առիթ։ «Սա փիլիսոփայական գործ է, և յուրաքանչյուր մարդ կարող է այստեղից իր համար տարբեր բան վերցնել։ Գուցե նույնիսկ հասկանալ, թե երբեմն ինչպես դիմակայել գայթակղություններին»։

«Սա ուժեղ կնոջ մասին պատմություն է». Նարինե Պետրոսյան

Գլխավոր հերոսուհուն մարմնավորող դերասանուհի Նարինե Պետրոսյանը նշում է, որ առաջարկը ստացել է հենց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանից, ում հետ բազմիցս համագործակցել է։ «Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպիսի ձևաչափ կունենա ներկայացումը։ Բայց դերասանի համար շատ կարևոր է տարբեր ֆորմատներով աշխատելը և նոր փորձառություններ ունենալը»,- ասաց դերասանուհին:

Նարինե Պետրոսյանը պատմեց, որ ներկայացման պատմությունը կառուցված է հայտնի «Կապույտ մորուքը» հեքիաթի մոտիվներով, սակայն ստացել է նոր մեկնաբանություն։ «Սա մի տղամարդու պատմություն է, որի բնակարանում անհայտ պայմաններում անհետացել են ութ կին։ Նրանք բեմում հայտնվում են որպես խոռ։ Իսկ պատմության կենտրոնում իններորդ կինն է, որը հասկանում է, որ իրեն վտանգ է սպառնում և փորձում է փրկվել»։

Նարինե Պետրոսյանի խոսքով՝ ներկայացման մեջ կարևոր տեղ ունի կնոջ ինքնապաշտպանության թեման։ «Եթե հեքիաթում կանայք հաճախ զոհ են դառնում, ապա այստեղ 21-րդ դարի կինը փորձում է պայքարել իր գոյության համար»։

Դերասանուհին նաև նշեց, որ տղամարդու և կնոջ հարաբերությունները միշտ հետաքրքիր թեմա են թե՛ կինոյում, թե՛ թատրոնում։ «Հուսով եմ՝ հանդիսատեսը նաև կտեսնի այն քիմիան, որը կա իմ և Արսենի միջև»։

«Սա սիրո և մահվան փիլիսոփայության մասին պատմություն է». Հրաչ Քեշիշյան

Ներկայացման ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նշեց, որ գործը առաջին հերթին փիլիսոփայական է։ «Սա կյանքի, մահվան և սիրո մասին պատմություն է։ Այսօր մենք հաճախ սերը նյութական ենք դարձրել, կապում ենք միայն էրոսի հետ, բայց մոռանում ենք դրա շատ ավելի խոր իմաստները»,-ընդգծեց Քեշիշյանը։

Ռեժիսորի խոսքով՝ պատմության կենտրոնում մի մարդ է, ով յուրօրինակ կերպով է ընկալում սերը։

«Նրա համար սերը կարծես հավաքածու լինի։ Բայց այդ հավաքածուն պետք է լինի սառած, անշարժ, նույնիսկ մահացած վիճակում»։

Քեշիշյանը նաև ընդգծեց, որ ներկայացումը միայն սերիական մարդասպանի պատմություն չէ։ «Եթե մի փոքր այլ տեսանկյունից նայենք, սա նաև էմոցիոնալ սպանությունների մասին է։ Մենք հաճախ մեր կյանքում հրաժարվում ենք արժեքներից, և ամեն օր ինչ-որ բան ենք «սպանում» մեր ներսում»։

Նրա խոսքով՝ բեմադրությունը ներկայացվում է թեթև, սարկաստիկ և երաժշտական ձևով։

«Թատրոնը տարեկան երեքից չորս պրեմիերա է ներկայացնում». Մանե Գրիգորյան

Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանն էլ նշեց, որ թատրոնը վերջին տարիներին ակտիվ ստեղծագործական փուլում է։ «Սա արդեն չորրորդ տարին է, և մենք տարեկան երեքից չորս նոր ներկայացում ենք հանձնում հանդիսատեսի դատին։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ մեծ պրեմիերան է»։

Նա պատմեց, որ «Կապույտ մորուքը» ներկայացման գաղափարի վրա աշխատել են մոտ մեկ տարի։

«Մենք ձեռք բերեցինք հեղինակային իրավունքները Ամելի Նոտոմբի ստեղծագործության հիման վրա այս ներկայացումը բեմադրելու համար։ Հրաչ Քեշիշյանը գտավ հետաքրքիր երաժշտական լուծումներ, որոնք համապատասխանում են մեր թատրոնի ձևաչափին»։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին