Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների հաղորդուղիների զարգացման մեջ. Մագնուս Բրուններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար, և եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ 

ԵՄ-ն պատրաստ է նաև շարունակել աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացման մեջ ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է մարտի 12-ին Հայաստան ժամանած՝ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։

-Պարոն Բրուններ, վերջին տարիներին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զգալի թափ են ստացել՝ ընդլայնվելով քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերը ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում։ Կարելի՞ է ասել, որ Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է Եվրոպական միության ավելի ու ավելի կարևոր գործընկեր։

-Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար, և արդարացի է նշել, որ մեր հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումների ընթացքը զգալի առաջընթաց են ապրել: Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունումը վկայում է այս առաջընթացի մասին՝ բազմաթիվ ոլորտներում սահմանելով համագործակցության խորացման հավակնոտ առաջնահերթություններ։

Մեր գործընկերության հիմքում են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և ազատ ու բարեկեցիկ ապագա կառուցելու նպատակը։ Այս համատեքստում Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար։

Սա արտացոլվում է նաև այն փաստով, որ Եվրոպական միությունն առանց վիզայի ճանապարհորդության համաձայնագրեր ունի ավելի քան 60 երկրների հետ, իսկ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման շուրջ ընթացիկ երկխոսություն: Սա վկայում է Հայաստանի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու հարցում Եվրոպական միության վճռականության մասին։

-Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում տարածաշրջանի համար զգայուն մի ժամանակահատվածում՝ անվտանգային շարունակվող լարվածության և Հայաստանի անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումների պայմաններում։ Ձեր այցն ի՞նչ ուղերձ է հղում Հայաստանի հետ Եվրոպական միության ներգրավվածության և տարածաշրջանում կայունության ապահովման նկատմամբ նրա հանձնառության վերաբերյալ։

-Հայաստան իմ առաջին այցը, և, վստահ եմ, ոչ վերջինը, տեղի է ունենում 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ։ Այն ընդգծում է Եվրոպական միության վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման նկատմամբ։

Դրա կարևոր բաղադրիչներից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացմանը նպաստող ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Մեր համագործակցությունն աճում է նաև տնտեսական գործնական ոլորտներում։ ԵՄ-ն և Հայաստանը իրականացնում են 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագիրը, որն աջակցում է բարեփոխումներին և նպաստում Հայաստանի տնտեսության ու դիմակայունության ամրապնդմանը։ «Global Gateway» նախաձեռնության շրջանակում մենք նաև ուսումնասիրում ենք տարածաշրջանային կապուղիների, տնտեսական դիվերսիֆիկացման, թվային և կանաչ փոխակերպումների, էներգետիկ անվտանգության և կլիմայի շուրջ համագործակցության ոլորտներում լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։

Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք ընդլայնել Հայաստանի առևտրային հնարավորությունները և օգնել հայկական բիզնեսին ավելի արդյունավետ օգտվել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող ԵՄ շուկայի հասանելիությունից։ Սա կարող է նոր հնարավորություններ բացել հայկական արտահանումների, ներդրումների և տնտեսական աճի համար։

-Որպես Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար՝ դուք ձևավորում եք ԵՄ ներքին անվտանգության օրակարգը։ Այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրում որքանո՞վ են Եվրոպայի անվտանգության մարտահրավերները կապված հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների հետ։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործնական համագործակցության ամրապնդման համար՝ սահմանների կառավարման, կազմակերպված հանցավորության և կիբերհանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև եվրոպական իրավապահ մարմինների հետ համագործակցության ոլորտներում։

-Եվրոպայի ներքին անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այնպիսի սպառնալիքներն ինչպիսիք են կազմակերպված հանցավորությունը, կիբերհանցավորությունը և հիբրիդային հարձակումները հաճախ չեն ճանաչում սահմաններ։ Կայուն և դիմակայուն հարևանությունն իր հերթին նպաստում է նաև Եվրոպական միության անվտանգությանը: Ուստի, մենք աջակցում ենք Հայաստանի դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Գործնական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանների կառավարումն ու անվտանգությունը։ ԵՄ գործակալություններն արդեն ընդլայնում են իրենց ներգրավվածությունը։ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալությունը (Frontex) պատրաստ է աջակցել Հայաստանի սահմանապահներին, իսկ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունը (Europol) ընդլայնում է համագործակցությունը հայկական իրավապահ մարմինների հետ։ Այն աջակցում է կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարին, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կոռուպցիայի և ապօրինի ակտիվների վերադարձման ուղղություններով։

Մենք նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների ավարտական փուլում ենք, ինչը կուժեղացնի համագործակցությունը սահմանների կառավարման ոլորտում։

Եվ վերջապես, ընդամենը երկու շաբաթ առաջ մենք հաստատեցինք ահաբեկչության դեմ պայքարի օրակարգը, որն ընդգծում է ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ աշխատելու մեր ուժեղ հանձնառությունը։

-Վերջին տարիներին Հայաստանը միգրացիայի կառավարման բարելավմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու միգրացիոն ծառայությունների արդիականացմանն ուղղված մի շարք բարեփոխումներ է իրականացրել: Ինչպե՞ս է Եվրոպական միությունը գնահատում Հայաստանի արձանագրած առաջընթացն այս ոլորտներում, և ինչպիսի՞ աջակցություն կարող է տրամադրել՝ տարածաշրջանային անկայունության պայմաններում հնարավոր միգրացիոն կամ հումանիտար մարտահրավերներին արձագանքելու համար։

-Եվրոպական միությունը բարձր է գնահատում վերջին տարիներին միգրացիայի կառավարման բարելավման և ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը։ Կարևոր բարեփոխումներ են իրականացվում միգրացիոն ծառայությունների արդիականացման և միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ԵՄ-ն լիովին աջակցում է այդ ջանքերին։

2020 թվականից ի վեր ԵՄ-ն մոտ 30 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցություն է տրամադրել միգրացիայի և ներքին գործերի ոլորտում բարեփոխումներին օժանդակելու նպատակով՝ ներառյալ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրերի շրջանակում տրամադրելով սարքավորումներ և աջակցությունը։ Բացի այդ, մոտ 40 միլիոն եվրո տրամադրվել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով։

270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի նման նախաձեռնությունների միջոցով մենք նաև օգնում ենք Հայաստանի ինստիտուտներն ամրապնդմանը ու դիմակայունությանը։

Միևնույն ժամանակ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ աջակցություն։ Մերձավոր Արևելքում ընթացող ճգնաժամը կարող է ստեղծել մարդասիրական և միգրացիոն լրացուցիչ ճնշումներ։ Նման իրավիճակներում մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ մարդասիրական կարիքներին պատշաճ արձագանքելու համար։

-Պարոն Բրուններ, վիզաների ազատականացումը շարունակում է մնալ Հայաստան-ԵՄ օրակարգի առանցքային հարցերից մեկը և մեծ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ինչպե՞ս եք գնահատում մինչ այժմ արձանագրված առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում, ինչպիսի՞ հիմնական բարեփոխումներ են դեռ անհրաժեշտ, և որքանո՞վ է իրատեսական, որ առաջիկա տարիներին Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական միություն։

-Վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր բաղադրիչներից է, քանի որ այն մոտեցնում է մեր ժողովուրդներին։ Այն կհեշտացնի ճանապարհորդությունը աշխատանքի, ուսման և զբոսաշրջության նպատակներով։ Սա իր հերթին կնպաստի համագործակցության խորացմանը և մարդկանց միջև կապերի ընդլայնմանը:

Անցյալ տարվա նոյեմբերին մենք փոխանցեցինք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, և այն ժամանակից ի վեր արձանագրվել է կայուն առաջընթաց, հատկապես փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում։ Կենսաչափական նույնականացման փաստաթղթերի ներդրումը կարևոր քայլ է, և ինչպես հասկանում եմ, այն շուտով կգործարկվի: Բարեփոխումները շարունակվում են նաև ապաստանի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ ԵՄ գործընկերների և այնպիսի գործակալությունների աջակցությամբ, ինչպիսիք են Europol-ը և Frontex-ը:  

Վիզաների ազատականացումը չափանիշների վրա հիմնված գործընթաց է, ուստի գործողությունների ծրագրում նշված բոլոր պահանջները պետք է կատարվեն մինչև վերջնական որոշման ընդունումը՝ ոչ միայն ԵՄ-ի, այլ առաջին հերթին՝ Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով։ Առաջընթացի առաջին զեկույցը կներկայացվի 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում։

Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ Դա նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար կրթության, բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների ոլորտներում և էլ ավելի կամրապնդի կապերը Հայաստանի և Եվրոպական միության միջև։

Հետևեք մեզ՝ այստեղ

Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրել