Ավստրալիա. սոնարով ազդալողանը եւ շարժական հավելվածը կպաշտպանեն շնաձկներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրալիայում անցկացվում են այն սարքի փորձարկումները, որը կոչված Է շարժական հավելվածի միջոցով փրկարարներին ազդանշան տալու ջրում գտնվող մարդկանց շնաձկան մոտենալու մասին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հատուկ ազդալողանը, որը միացած Է շարժական սարքերի համար նախատեսված հավելվածի հետ, օգտագործում Է հիդրոլոկատորի ճայագայթները ջրում երկու մետրից ավելի երկարությամբ ծովային կենդանիների որոշման համար:
Հետազոտողների խոսքով՝ շնաձկներից անդրադառնում են բնորոշ հնչյունային իմպուլսներ, որոնք անկարելի Է շփոթել լողացող մարդու հետ:
Եթե լողացող մարդկանց կամ սերֆերների մոտերքում շնաձուկ հայտնվի, փրկարարներն անհապաղ տեղեկացում կստանան այդ մասին:
Սարքը թեստավորում են Սիդնեյի Բոնդի հռչակավոր լողափում: Եթե փորձարկումները հաջող լիեն, «խելացի ազդալողաններ» կտեղակայեն Նոր Հարավային Ուելսի նահանգի հյուսիսում, որտեղ վերջին տարվա ընթացքում աճել Է մարդկանց վրա շնաձկների հարձակումների թիվը:



