ՌԴ․ Նավթի գինը մինչև տարեվերջ «քաղցր» չի լինի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Նովիչկովը հայտարարել է, որ նավթի շուկան ներկայում չափազանց անկայուն է, և մինչև տարվա վերջ բարձր ու կայուն գների սպասել պետք չէ։ Նրա խոսքերը փոխանցում է Life.ru-ն։
Պատգամավորի խոսքով՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Եվրամիության քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ դժվար թե փոխվի։ Նովիչկովը նշել է, որ նույնիսկ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպան, հավանաբար, չի վերադառնա ռուսական էներգակիրների գնմանը և կարող է շարունակել նավթ ու գազ ձեռք բերել այլ շուկաներից՝ նույնիսկ ավելի բարձր գներով։
Նրա գնահատմամբ՝ նավթի գինը կարող է պահպանվել Իրանի շուրջ հակամարտությունից առաջ եղած մակարդակից բարձր, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն չի լինի այնքան բարձր, որ լուրջ աջակցություն ապահովի Ռուսաստանի բյուջեին։ Միևնույն ժամանակ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան որոշել է բացել իր ռազմավարական նավթային պաշարները՝ Օրմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած մատակարարման խնդիրների պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



