Շուշան Պետրոսյանը ներկայացել էր էթիկայի հանձնաժողովի նիստին (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆԷթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստին ներկա էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով պետք է բացատրություն տար իր վարքագծի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանության տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Սրան հետևել էր Արթուր Սաքունցի կողմից Էթիկայի հարցերով հանձնաժողով ներկայացրած դիմումը: Մոտ մեկ ժամ տևած նիստից հետո Շուշան Պետրոսյանը փոքր-ինչ տխուր դուրս եկավ դահլիճից և ՀՀԿ-ական պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանի ուղեկցությամբ հեռացավ՝ անարձագանք թողնելով լրագրողների բազմաթիվ հարցերը: Հանձնաժողովը այս դիմումի վերաբերյալ որոշում կկայացնի ամսվա վերջին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան



