Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատ ավելի վտանգավոր է, երբ մարդիկ դադարում են ճանաչել կապն իրենց անցյալի հետ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru–ն ««Իրական Հայաստանի» պատմությունը քաղաքական անպատասխանատվության ապոթեոզն է» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվայի պետական համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մուրավյովը նշել է, որ «իրական Հայաստան» հայեցակարգի առաջխաղացումը և պատմական հիշողությունից հրաժարվելու կոչերը սնվում են քաղաքացիների կողմից իրենց անցյալի բարդ նրբերանգների մեջ խորանալու դժկամությամբ, սակայն նման անպատասխանատվությունը սպառնում է լուրջ հետևանքներով։ Մասնագետի խոսքով, պատմությունը վերանայելու մասին քննարկումները անհիմն չեն։ Մարդիկ դժվարանում են ընկալել ժամանակակից Թուրքիայի, Լիբանանի և այլ երկրների տարածքների հետ կապված դարավոր ժառանգությունը։ Սակայն պատմաբանն անպատասխանատվության ապոթեոզ է անվանել պատկերը պարզեցնելու փորձերը՝ «եկեք ամեն ինչ մի կողմ դնենք և առաջ շարժվենք» հայտարարությամբ։ Նա այդ մոտեցումը համեմատել է ամուսնալուծության ժամանակ հոգեվերլուծաբանի խորհրդի հետ՝ «ապրեք այնպես, կարծես ոչինչ չի պատահել», և շփոթված է նրանից, թե ինչպե՞ս կարող է նման տրամաբանությունը պարտադրվել մի ամբողջ ազգի։ Մուրավյովը շեշտել է, որ ազգերը, ինչպես ծառերը, աճում են իրենց արմատներից, և խաբկանք է մտածել, որ պատմությունը մերժելը կտանի «ուր ուզում ես»։ «Նման կերպ կհասնեք հենց այնտեղ, որտեղ պատմությունը կտանի, իսկ հայերի համար դա հազարամյակների հարց է», - հիշեցրել է նա։

Պրոֆեսորի խոսքով, պատմության քաղաքական մանիպուլ յացիաները միշտ ուղղված են ոչ պատմական նպատակներին հասնելուն՝ լինի դա ռեսուրսների վերաբաշխում, թե հակառակորդին անցյալից զրկել։ Սակայն դա շատ ավելի վտանգավոր է, երբ մարդիկ իրենք են դադարում ճանաչել կապն իրենց նախնիների հետ և պատրաստ են ընդունել, որ «պատմություն չեն ունեցել»։

Ավելի վաղ ritmeurasia.ru–ն հաղորդել էր, որ Հայաստանի իշխանությունները մշակել են «իրական Հայաստանի գեղագիտության» հայեցակարգը, որը ենթադրում է մշակութային քաղաքականության վերանայում։ Նիկոլ Փաշինյանը հերքել էր, որ այնպիսի քայլերը, ինչպես, օրինակ՝ Արարատ լեռան պատկերի հեռացումը պաշտոնական նամականիշներից, թելադրված են Թուրքիայի պահանջներով։ Նա դա անվանել է «երկիրը ճիշտ աերոդինամիկայի վրա դնելու» միջոցառում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին