Բրիտանացին ընկերուհուն առաջարկություն է արել ամսագրի շապիկի միջոցով
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Բրիտանացին իր ընկերուհուն առաջարկություն է արել՝ Սուրբ Վալենտինի օրը հայտնվելով Observer Magazine-ի շապիկի վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Լուսանկարում Ջեյմս Կրեյգը հենված է մեկ ծնկի վրա, ձեռքին մատանիով փոքրիկ տուփ է։ Նրա նկարի կողքին գրված են հետևյալ բառերը. «Ինձ հետ կամուսնանա՞ս, Քեթի»։
Պարբերականը խոստացել է ընթերցողներին հայտնել Քեթի Մուրի արձագանքի մասին, երբ նման տեղեկություն հայտնի դառնա իրեն։
Ավելի ուշ Observer-ի Twitter-ում հայտնվել էր գրառում. «Քեթին «այո» ասաց»։
Զույգը ծանոթացել է Նյու Յորքում՝ ընկերների շրջապատում։ Նրանք սկսել էին հանդիպել, չնայած Քեթին հիմնականում բնակվում է ԱՄՆ-ի արևելյան ափում, իսկ Քրեյգը՝ Լոնդոնում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



