«Զենիթն» ու «Կրասնոդարը» պարտվեցին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվեց Կազանի «Ռուբինին» եւ պարտվեց 1:2 հաշվով։ Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Կրասնոդարը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Զենիթից», որն այս տուրում 1:2 հաշվով պարտվեց «Օրենբուրգին»։
«Կրասնոդարին» հավասարվելու հնարավորություն ունի 40 միավորով երրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվը», որը մարտի 9-ին կընդունի «Ախմատին»։
Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Ռուբին» - «Կրասնոդար»՝ 2:1
Նազմի Գրիպշի, 24, Կոնստանտին Նիժեգորոդով, 73 - Ջոն Կորդոբա, 90+3
«Օրենբուրգ» - «Զենիթ»՝ 2:1
Էմիլ Ցենով, 62, Եվգենի Բոլոտով, 85 - Ալեքսանդր Սոբոլեւ, 12
Հետևեք մեզ՝ այստեղ



