Առեղծվածային դեպք Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված մի տղամարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը Քանաքեռ 14-րդ փողոցից ծայրահեղ ծանր վիճակում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, վիճակը ծանր է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե նշված փողոցի որ հատվածից են տեղափոխել հիվանդանոց, արդյոք ծեծի, դանակահարության, թե անզգուշությամբ որևէ առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով է վնասվածք ստացել նա։ Վիրավորը մոտ 50-55 տարեկան է, անունն՝ Արմեն Հարությունյան։
Հետևեք մեզ՝ այստեղ



