Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն ի վիճակի է առնվազն վեց ամիս ինտենսիվ մարտական գործողություններ վարել, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նայինին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իրանի զինված ուժերն ի վիճակի են ներկայիս տեմպերով առնվազն վեց ամիս ինտենսիվ պատերազմ վարել»,- ասել է Նայինին, որի մեկնաբանությունը հրապարակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերի զինանոցը ներառում է ծանր, բալիստիկ, թևավոր հրթիռներ, ինչպես նաև տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր ու հարվածային նավեր և պատրաստ է լայնամասշտաբ ու տևական պատերազմի վարմանը:
«Անհանգստության առիթ չկա»,- հավելել է նա՝ նշելով, որ Իրանը առաջիկա օրերին մտադիր է օգտագործել ավելի առաջադեմ, նախկինում առանձնապես չկիրառված հեռահար հրթիռներ:
Հետևեք մեզ՝ այստեղ



