Էր Ռիադը երաշխավորել է, որ երկրի տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիան պարտավորվել է թույլ չտալ, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ գրոհների համար, տեղեկացրել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Սաուդյան կողմը հավաստիացրել է, որ «լի է վճռականությամբ՝ թույլ չտալու իր տարածքի, օդային տարածքի կամ տարածքային ջրերի օգտագործումն Իրանի դեմ», նրա խոսքերը մեջբերել է Independent Arabic-ը։ Արաղչին նշել է, որ մշտական կապ է պահպանում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ, եւ այդ կապերը շարունակվում են։
Իրանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Թեհրանը «իր հարեւաններին թշնամիներ չի համարում»։ Նրա խոսքով՝ «ամերիկյան բազաների առկայությունը տարածաշրջանում միայն անկայունություն է բերել», իսկ «ԱՄՆ եւ Իսրայելի ագրեսիան սպառնալիքի տակ է դնում ողջ տարածաշրջանը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



