Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» սերիալի 6-րդ սեզոնի կադրերն ու որոշ մանրամասներ (լուսանկար)

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Ապրիլի 24-ին մեկնարկում է «Գահերի խաղը» սերիալի 6-րդ եթերաշրջանը։ Անցած տարի, դրա մաեն սերիան հավաքում էր 5-8 միլիոն հեռուստադիտող, էլ չխոսենք այն մարդկանց մասին, ովքեր հետևում են սերիալին համացանցի միջոցով։ Այնպես որ, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ 6-րդ եթերաշրջանին սրտատրոփ սպասում են միլիոնավոր մարդիկ։

Պրեմիերայից 2 ամիս առաջ, համացանցում են հայտնվել 18 կադրեր, որոնք լինելու են նոր եթերաշրջանում։ Այս եթերաշրջանը հետաքրքիր է նաև նրանով, որ դրա սյուժեն առաջ է անցնելու գրքային սկզբնաղբյուրից, քանի որ Մարտինը պարզապես չի հասցնում ավարտել հերթական գիրքը։ Այնպես որ, նրանք, ովքեր կարդացել են գրքերը, էլ չեն կարողանա սփոյլերություն անել, իսկ հրապարակված կադրերի մեծ մասը նորություն կլինի անգամ նրանց համար, ովքեր անգիր գիտեն գրքերը։

1․ Բրան Սթարքի սյուժետային գիծը կվերադառնա սերիալ։ Վարգ տղան, որին Խոդորը փոխադրում էր սահնակի վրա, գրեթե առողջ տեսք ունի։

2․ Ծայրահեղական հոգևոր առաջնորդ Նորին ճնճղուկությունը, ով դեմ է հանդես գալիս միասեռականությանն ու ինցեստին, հանգիստ չի տա ո՛չ Տիրելլներին, ո՛չ Լաննիստերներին։

3․ Երկաթածին Բելոն Գրեյջոյը առաջվա պես վստահ է, որ այն, ինչ մահացած է՝ չի կարող մահանալ։ Եթե հիշում եք, սա այն տղայի հայրն է, որի առնանդամը կտրել էին նախորդ սեզոններում։

4. Նրա դուստրը՝ Յարա Գրեյջոյը, առաջվա պես անկոտրում է։ Առնանդամը կորցրած տղայի քույր լինել կատակ բան չէ։

5. Ջորջ Մարտինը խոստովանել է, որ 5-րդ սեզոնի վերջին սերիայում, կույս Բրիեննա Տարտը չի սպանում Ստաննիս Բարատեոնին։ Դե հիմա, սփոյլերություն է, բայց ծերուկն այդպես ուզեց։

6. Սակայն Սատննիսին չենք տեսնում սփոյլեր կադրերի մեջ։ Փոխարենը, տեսնում ենք նրա աջ ձեռք Դավոս Սիվորտին, ով, ինչպես հիշում եք, չուներ մատներ իր ձախ ձեռքի վրա։

7. Բանալ է, բայց փաստ․ Դեյեներիս Տարգարիենը կշարունակի մնալ սերիալի առանցքային պերսոնաժներից մեկը։ Այդ նրա մոտ էին 5-րդ սեզոնում 3 վատ կառավարվող վիշապներ մեծացել։

8. Ահա և Ռամսի Սնոուն։ Վայ, կներեք՝ Ռամսի Բոլտոնը։ Հաստատ նայում է, թե ինչպես են հերթական դժբախտին մաշկում։ Կամ էլ կտրում առնանդամը։

9. Ռուսե Բոլտոնը ևս իր տեղում է։ Հիշեցնենք, որ այս տղամարդը դավաճանեց Քեյթիլին Սթարքին չարաբաստիկ «Կարմիր հարսանիքի» ժամանակ։ Ի դեպ, Մարտինի գրքերում Քեյթիլինը մահանալուց հետո էլ շարունակում է մնալ առանցքային գործող հերոսների կազմում։ Թե ինչ կլինի սերիալում՝ դժվար է ասել, որովհետև կադրերում ինչ որ զոմբիներ չեն երևում։

10. Տեոն Գրեյջոյն ու Սանսա Սթարքը ընկան Վինթերֆելի պարսպի վրայից, բայց բնականաբար ողջ մնացին։ Սակայն ասում են, թե Տեոնը չի կարողանա հեռու փախնել։ Չէ՞ որ նա այլևս չունի առնանդամ։

11. Պիտեր Դինքլեյջն ինչպես միշտ հրաշալի է Տիրիոն Լաննիստերի դերում։ Վայ, կներեք՝ Տիրիոն․․․ Չնայած այս սփոյլերի համար դեռ վաղ է․․․

12. Նրանք, ովքեր կարդացել են գրքերը, գիտեն, որ Արիա Սթարքը կուրանում է սերիալի նախորդ սեզոնի վերջին սերիայի իրադարձություններից դեռ շա՜տ առաջ։ Սա այն դեպքերից է, երբ գրքի երկրպագուները գիտեին, թե ինչ է լինելու սերիալի դեպքերից դեռ շատ առաջ։

13. Դեռատի Միրցելլան՝ Ջեյմե և Սերսեա Լաննիստերի դուստրը, մահացավ թույնից։ Թունավորման դրվագով եզրահանգվեց նախորդ սեզոնը ու կար չնչին հույս, որ այս աղջնակը ողջ կմնա։ Ինչպես տեսնում ենք՝ հույսն ապարդյուն էր։

14. Տիրիոնն առաջվա պես խմում է։

15. Միսսանդեա։ Պարզապես Միսսանդեա։ Նրան սիրում է Անթերիների ամենաուժեղ զինվորը, ում անունն է Մոխրագույն Որդ․․․ Խոստանում ենք, որ սա վերջին կատակն էր՝ առնանդամների մասին։

16. Ջեյմեն պատմում է Սերսեային Դորն կատարած ուղևորության արդյունքների մասին։ Կամ էլ Սերսեան է Ջեյմեին պատմում, թե ինչպես 5-րդ սեզոնի վերջին սերիայում նրանց խուզեցին ու ստիպեցին մերկ անցնել իր հպատակների ամբոխի միջով, ովքեր իրենց թագուհու երեսին էին թքում ու կկղանք էին լցնում նրա վրա։

17. Վարիսը շարունակում է խորամանկ պարտիան Ճկույթի դեմ։ Այո, վերջինս կադրում չի երևում, բայց սերիալի իրադարձությունների ողջ տրամաբանությունը պտտվում է Վարիսի ու Ճկույթի ընդհատակյա դիմակայության շուրջ, որի նպատակն է իշխել Վեստերոսում։

18. Հյուսիսում անհանգիստ է, բայց Սեմվել Տարլին կրկին Լիլլիի հետ է։ Չի բացառվում, որ նրանք խոսում են Ջոն Սնոուի մասին, ում սպանեցին յուրայինները։

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է