ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերական օբյեկտներին գիշերային հարվածների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկությունների։ Այս մասին հաղորդվում է նախարարության Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածները իրականացվել են ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ իրականացված հարձակումների։ Ըստ հաղորդագրության՝ թիրախավորվել են Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող էներգետիկ ենթակառուցվածքներ, ինչպես նաև ռազմական օդանավակայաններ։
Ռուսաստանի ՊՆ-ի տվյալներով՝ գործողության ընթացքում օգտագործվել է բարձր ճշգրտության հեռահար սպառազինություն և հարվածային անօդաչու թռչող սարքեր, իսկ բոլոր նախատեսված թիրախները խոցվել են։ Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր նաև, որ Միխայլովկա բնակավայրի շրջանում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի Մի-8 ուղղաթիռը։
Հետևեք մեզ՝ այստեղ



