Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՐՏԻ). Հեռախոսի գյուտի արտոնագրումը, տիեզերագնացների առաջին խումբը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1837- ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը։

1871- ծնվել է դերասանուհի Օլգա Մայսուրյանը։

1888- ծնվել է դրամատուրգ, բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1929- ծնվել է դերասան Էդգար Էլբակյանը։

1932- ծնվել է նկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյանը։ 1981- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը։

2004-Եղանակի կտրուկ տաքացման հետևանքով վարարած Հրազդան գետի ջրերը ողողել են մի քանի պոմպակայաններ, արդյունքում մայրաքաղաքի որոշ համայնքներում խմելու ջուրը աղտոտվել է:

2013-երկու տարի գործած Երևանի «Նեմո» դելֆինարիումը ապամոնտաժվել է, իսկ դելֆինները տարվել են Հայաստանից:

2014-Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը՝ ռազմական ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը:

2016-Վրաստան - «Գազպրոմ» բանակցությունները հանգուցալուծվել են, Վրաստանը շարունակել է ստանալ Հայաստան տարանցվող գազի 10 տոկոսը:

ԱՇԽԱՐՀ

161-վախճանվել է Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը, նրան փոխարինել են որդիները՝ Մարկոս Ավրելիոսը և Լուցիոս Վերոսը։

321- Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարել է հանգստի օր։

1274-վախճանվել է իտալացի քահանա և փիլիսոփա Թովմա Աքվինացին։

1573 - Կոնստանդնուպոլսյան պայմանագրով Վենետիկը ճանաչել է Թուրքիայի գերիշխանությունը Կիպրոսի նկատմամբ։

1657- Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը արգելել է ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։

1671 - ծնվել է Շոտլանդիայի ազգային հերոս Ռոբ Բոյը, որը հայտնի է որպես «շոտլանդական Ռոբին Հուդ»։

1765 - ծնվել է ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը՝ լուսանկարչության հիմնադիրներից մեկը։

1799- Նապոլեոն Բոնապարտը գրավել է Պաղեստինի Ջաֆան։

1809-վախճանվել է ֆրանսիացի օդագնաց ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը, որը առաջինն է օդապարիկով հատել Լա Մանշ նեղուցը։

1855 - ծնվել է ֆրանսիացի գրող, կոլեկցիոներ, պատմագիր, արվեստների հովանավոր Ռոբեր դե Մոնտեսքյուն։

1875- ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Մորիս Ռավելը։

1876- Ալեքսանդր Բելլն արտոնագրել է հեռախոսի գյուտը։

1908- ծնվել է իտալացի դերասանուհի Աննա Մանյանին։

1912-Ռաուլ Ամուդսենը, հասնելով ավստրալիական Հոբարտ, հայտնել է, որ նվաճել է Հարավային Բևեռը։

1920 - սիրիական Ազգային կոնգրեսը հայտարարել է Սիրիայի անկախությունը։

1924- ծնվել է ճապոնացի ականավոր արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն։

1926 - ռադիոհեռախոսային կապ է հաստատվել Լոնդոնի և Նյու Յորքի միջև։

1933 - ԱՄՆ-ում Չարլզ Դարրոուի կողմից ստեղծվել է «Մոնոպոլիա» խաղը։

1941 - ծնվել է կինոյի և թատրոնի խորհրդային դերասան Անդրեյ Միրոնովը։

1960 - ԽՍՀՄ-ում 20 ռազմական օդաչուներից կազմավորվել է տիեզերագնացների առաջին խումբը։

1967- ԽՍՀՄ-ն անցել է երկու հանգստյան օրով հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի։

1989 - կապված Սալման Ռուշդիի նոր գրքի շուրջ ծագած սկանդալի հետ՝ Իրանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

1990- վախճանվել է բրազիլական և միջազգային բանվորական շարժման գործիչ Լուիս Կարլոս Պրեստեսը։

1997 - «Nature» ամսագիրը հայտնել է, որ շոտլանդական Էդինբուրգի Ռոսլինյան ինստիտուտի գիտնականները ստացել են գառ՝ առանց ոչխարի սեռական բջիջների օգնության. ծնվել է կլոնավորված Դոլլի ոչխարը։

2024 - Շվեդիան դարձել է ՆԱՏՕ–ի 32–րդ անդամը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը