Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պետության հզորությունը սովորաբար չափվում է տնտեսությամբ, տարածքով, բնական ռեսուրսներով կամ ռազմական կարողություններով, սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ այս բոլոր գործոնները կորցնում են իրենց նշանակությունը, եթե չկա մարդկային ռեսուրս՝ բնակչություն, որը կարող է ստեղծել, պաշտպանել և զարգացնել պետությունը։ Ժողովրդագրությունը Հայաստանի համար միշտ էլ եղել է գոյաբանական հարց։

2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է շուրջ 3 միլիոն 97 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 21 հազարով։ Առաջին հայացքից թվերը կարող են ստեղծել կայունության կամ նույնիսկ դրական դինամիկայի տպավորություն, սակայն խորքային ժողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր։ Բնակչության թվաքանակի մեխանիկական աճը դեռ չի նշանակում ժողովրդագրական առողջություն, որովհետև այդ աճը հաճախ պայմանավորված է միգրացիոն կամ հաշվառման գործոններով, մինչդեռ բնական աճի բաղադրիչները՝ ծնելիությունն ու մահացությունը, շարժվում են հակառակ ուղղություններով։ 2025 թվականին, օրինակ՝ ծնունդների թիվը մոտ 1500-ով նվազել է 2024 թվականի համեմատ, իսկ մահացության ցուցանիշը աճել է՝ ավելանալով 129 դեպքով։ Սա նշանակում է, որ բնական աճի հիմքը աստիճանաբար թուլանում է։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը պետք է դիտարկել վերջին տարիների ծանր պատմաքաղաքական իրադարձությունների համատեքստում։ Կորոնավիրուսի համավարակը ոչ միայն անմիջականորեն բարձրացրեց մահացությունը, այլ նաև առաջացրեց հոգեբանական և սոցիալ-տնտեսական անորոշություն, որը հետաձգեց ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու որոշումները։ 2020 թվականի Արցախյան պատերազմը դարձավ ժողովրդագրական խոր ցնցում՝ մարդկային կորուստներով, պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական տրավմաներով և երիտասարդ տղամարդկանց զգալի կորստով, որոնք հենց վերարտադրողական տարիքային խմբի ներկայացուցիչներ էին։ 2023 թվականին արցախահայության բռնագաղթը ևս նոր շերտ ավելացրեց ժողովրդագրական ճգնաժամին՝ փոխելով բնակչության կառուցվածքը, սոցիալական բեռը և ինտեգրման մարտահրավերները։ Այս բոլոր գործընթացները միասին ձևավորեցին մի իրավիճակ, որտեղ ժողովրդագրական վերարտադրության բնական մեխանիզմներն սկսեցին խաթարվել։

Ծնելիության անկման կարևոր պատճառներից մեկը ամուսնության տարիքային շեմի էական բարձրացումն է։ Երիտասարդներն ավելի ուշ են ամուսնանում՝ հաճախ մինչև երեսուն տարեկանը կամ ավելի հետաձգելով ընտանիք կազմելու որոշումը։ Այս երևույթն ունի բազմաշերտ պատճառներ՝ տնտեսական անորոշություն, աշխատաշուկայի անկայունություն, բնակարանային խնդիրներ, սոցիալական ինքնաիրացման ձգձգում և արժեքային փոփոխություններ։ Իսկ երբ ամուսնությունը հետաձգվում է, ավտոմատ կերպով կրճատվում է նաև ծնելիության ժամանակային պատուհանը, ինչի հետևանքով ընտանիքները ունենում են ավելի քիչ երեխաներ կամ ընդհանրապես հրաժարվում են բազմազավակ մոդելից։

Մյուս կողմից՝ ծնունդների թվի նվազումը պայմանավորված է նաև պարզ ժողովրդագրական հաշվարկով. ծնողների պոտենցիալ սերունդն ինքնին փոքրացել է։ Երբ նախորդ տասնամյակներում ծնունդները քիչ են եղել, հաջորդ սերունդներում ծնող դառնալու տարիքի մարդկանց թիվը նույնպես նվազում է, և գործընթացն սկսում է ինքն իրեն վերարտադրել՝ ստեղծելով ժողովրդագրական իներցիա։

Մտահոգիչ է նաև ամուսնալուծությունների աճող ցուցանիշը։ Ընտանիքը միշտ եղել է հայկական հասարակության սոցիալական առանցքը՝ հիմնված ազգային և քրիստոնեական արժեքային համակարգի վրա, որտեղ այն դիտարկվում էր առանձնահատուկ հասարակական ինստիտուտ։ Վերջին տարիներին նկատվում է արժեքային դաշտի փոփոխություն, որտեղ կայուն ընտանիքի գաղափարը հաճախ մրցակցության մեջ է մտնում անհատական ինքնաիրացման նոր մոդելների հետ։ Հանրային միջավայրում տարածվող նարատիվները, ինչպես նաև որոշ բարձր պաշտոն զբաղեցնող գործիչների անձնական օրինակները հասարակական ընկալման մեջ երբեմն «նորմալացնում» են ամուսնալուծությունը՝ որպես սովորական սոցիալական երևույթ։ Սա ինքնին չի նշանակում, որ հասարակությունը պետք է վերադառնա անցյալի փակ մոդելներին, սակայն ընտանիքի ինստիտուտի թուլացումը անմիջապես ազդում է ծնելիության վրա, որովհետև ժողովրդագրական վերարտադրության հիմնական միջավայրը հենց կայուն ընտանիքն է։

Պետական քաղաքականության մակարդակում ծնելիության խթանումը հաճախ սահմանափակվում է ֆինանսական նպաստների տրամադրմամբ։ Թեև սոցիալական աջակցությունը կարևոր գործիք է, սակայն այն չի կարող ինքնուրույն փոխել ժողովրդագրական միտումները։ Ժողովրդագրությունը տնտեսագիտության, սոցիոլոգիայի, մշակույթի և հոգեբանության հատման կետում գտնվող երևույթ է։ Երիտասարդ ընտանիքը երեխա ունենալու որոշում է կայացնում ոչ միայն նպաստի չափից ելնելով, այլ երկարաժամկետ անվտանգությունից՝ աշխատանքի կայունություն, բնակարան ունենալու հնարավորություն, ապագայի կանխատեսելիություն և հասարակական միջավայրի բարոյահոգեբանական առողջություն։ Եթե երիտասարդը վստահ չէ իր աշխատանքի վաղվա օրվա վրա, չունի բնակարան ձեռք բերելու իրատեսական հնարավորություն կամ ապրում է մշտական անորոշության պայմաններում, ֆինանսական փոքր աջակցությունը չի դառնում որոշիչ գործոն։

Այս համատեքստում ժողովրդագրական քաղաքականությունը պետք է դիտարկվի որպես համալիր ազգային ռազմավարություն։ Աշխատատեղերի ստեղծումը, մարզերի տնտեսական ակտիվացումը, բնակարանային ֆոնդի զարգացումը, երիտասարդ ընտանիքների համար մատչելի վարկային ծրագրերը, կրթության և աշխատանքի կապի ամրապնդումը և առողջ հասարակական միջավայրի ձևավորումը միասին են ստեղծում այն պայմանները, որոնցում մարդիկ պատրաստ են ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։

Հայաստանի դեպքում ժողովրդագրական խնդիրը ունի նաև անվտանգության չափում։ Փոքր բնակչությամբ պետությունը ավելի խոցելի է տնտեսական մրցակցության, ռազմական հավասարակշռության և տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Բնակչության թվաքանակը անմիջականորեն կապված է աշխատուժի ծավալի, հարկային բազայի, բանակի համալրման և գիտական-տեխնոլոգիական զարգացման հետ։ Երբ բնակչությունը ծերանում է, երիտասարդների մասնաբաժինը նվազում է, իսկ աշխատունակ բնակչության վրա սոցիալական բեռը մեծանում է։ Դա էլ իր հերթին երկարաժամկետ հեռանկարում սահմանափակում է պետության զարգացման հնարավորությունները։

Ժողովրդագրական ճգնաժամերը սովորաբար չեն առաջանում մեկ տարվա ընթացքում և չեն լուծվում կարճաժամկետ քայլերով։ Դրանք կուտակային գործընթացներ են, որոնք արտահայտվում են տարիների ընթացքում ձևավորված տնտեսական, մշակութային և քաղաքական միտումների արդյունքում։ Այնպես որ, ժողովրդագրության ոլորտում պետության քայլերն էլ պետք է նախատեսված լինեն երկարաժամկետ հեռանկարի դիապազոնով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ