Հիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ Մանուկյան
Հիբրիդային «սոցիոլոգիա»
Սկզբում եկավ Վենսը, հետո՝ ամերիկյան սոցիոլոգիան։ Երկուսի նպատակն էլ Նիկոլ Փաշինյանի շրիշակային մակարդակի վարկանիշը բարձրացնելն էր։ Սպասվում է նաև Էրդողանի ու Ալիևի քաջալերող քարոզը։
Ինչ մնում է սոցիոլոգիային, ապա ամերիկյան «IRI»-ն ու դրա տեղական փոդրատչի գործընկերը, երևի, հարցումն անցկացրել են «Քաղաքացիական պայմանագրում»։ Դրա համար էլ ՔՊ-ն 20 տոկոսից ավելի է ստացել։
Հիբրիդային պատերազմ կոչվածը հենց սա է, երբ կրակում են նաև «սոցիոլոգիայով»՝ մարդկանց ուղեղները լվանալու և ընտրակեղծիքներին նախապատրաստելու համար։ Բայց դե դա չի օգնելու։ Երևանի ու Գյումրու ընտրություններից առաջ էլ «սոցիոլոգիան» շռնդալից հաղթանակ էր գուժում ՔՊ–ի համար։ Տեսանք, թե ինչ եղավ։
Ընտրության բարձր մասնակցությունը կոչնչացնի ցանկացած «սոցիոլոգիա»։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



