ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին ՀՀ ԱԳ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին` ՀՀ քաղաքացիների՝ ԱՄԷ-ից Օման մուտքը դյուրացնելու նպատակով։
Մասկատի օդանավակայանում դեսպանության դիվանագետի կողմից ՀՀ քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։
Բացի Մասկատ-Երևան չվերթների ուղևորների, ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ։ Այս պահին Օմանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Օմանում գտնվող ՀՀ 5՝ մայրաքաղաք Մասկատում «Qatar Airways»-ով Հեռավոր Արևելքի երկրից ժամանած 2 քաղաքացի և 3 քաղաքացի ք. Սալալայում։ Բոլորի հետ դեսպանությունը կապի մեջ է: Ավիաընկերությունների կողմից ապահովված են կեցության պայմանները, քննարկվում են ՀՀ մեկնելու տարբերակները։
Հետևեք մեզ՝ այստեղ



