Երևան, 07.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր Ավետիսյան

Ես նշում էի, որ Թրամփին իշխանության են բերել, որպեսզի կանխի քանդվող Ամերիկայի հեգեմոնիան և թույլ չտա, որ բազմաբևեռ աշխարհ ձևավորվի, և այդ ճանապարհին Թրամփը և՛ նախագահներ է գողանալու, և՛ նախագահներ է սպանելու, և՛ պետություններ է կործանելու, և՛ ազգեր է ոչնչացնելու. նա որևէ բանի առջև կանգ չի առնելու, որպեսզի թույլ չտա քանդվի ԱՄՆ-ի հեգեմոնիան։ Իսկ ԱՄՆ-ի հեգեմոնիան քանդում է Ռուսաստանը, և արդեն իսկ այդ հեգեմոնիան քանդված է. հիմա Թրամփը փորձում է վերականգնել այդ հեգեմոնիան, որը չի ստացվելու Միացյալ Նահանգների մոտ, քանզի Ռուսաստանը չի գնալու զիջումների և մինչև վերջ պայքարելու է ԱՄՆ-ի հեգեմոնիան վերջնականապես քանդելու և բազմաբևեռ աշխարհ ձևավորելու համար։ Բայց սա նաև նշանակում է, որ բոլոր պետությունները պետք է կարողանան իրենց ճիշտ տեղն ու դերը հասկանան, և նրանք, ովքեր ճիշտ չկողմնորոշվեն՝ ընկնելու են «ոտքի» տակ և կործանվելու են։ Սա շատ կարևոր աշխարհաքաղաքական իրավիճակ է, երբ յուրաքանչյուր պետություն պետք է կարողանա իր պետական շահերը հաշվել և այդ պետական շահերով առաջնորդվելով դիրքավորվել։
 
Իրանում տեղի ունեցողը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը նորություն չէ, այս տարածաշրջանում պատերազմները եղել են միշտ և ցավոք սրտի լինելու են նաև ապագայում, բայց նորություն է մի բան․ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմները միշտ շարունակվել են նաև դեպի մեր տարածաշրջան՝ դեպի Կովկաս, և հիմա մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում դեռևս այս պահին այդ պատերազմները չեն ներթափանցել, և եթե տարածաշրջանի պետությունները ճիշտ կողմնորոշվեն և սխալներ չանեն՝ հնարավոր է խուսափեն այդ պատերազմից։ Ինչու՞։ Որովհետև 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանը մեր տարածաշրջանում ձևավորել է անվտանգության այնպիսի ճարտարապետություն, որը թույլ չի տալիս Մերձավոր Արևելքի պատերազմները բերել մեր տարածաշրջան։ Այն խաղաղությունը, որը այս պահին կա մեր տարածաշրջանում՝ Կովկասում, դա Ռուսաստանի ստեղծած անվտանգության ճարտարապետության հիման վրա է, և մեր կարևորագույն խնդիրն է թույլ չտալ, որ այդ ճարտարապետությունը քանդվի, բայց մենք, ցավոք սրտի, Միացյալ Նահանգներին թույլ տալով մտնել Կովկաս, փաստացի քանդում ենք այն ճարտարապետությունը, որի վրա այսօր ունենք հարաբերական խաղաղություն։
Եթե մենք ցանկանում ենք ունենալ խաղաղություն և չվտանգել մեր պետականությունը աշխարհաքաղաքական պայքարում, ապա մենք պարտավոր ենք դուրս վռնդել մեր տարածաշրջանից Միացյալ Նահանգներին և Արևմուտքին և թույլ չտալ, որպեսզի նրանք քանդեն մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը և տարածաշրջանի պետություններին դարձնեն գործիք իրենց աշխարհաքաղաքական պայքարում։ Սա մենք պետք է վերջապես հասկանանք, եթե մենք սա չհասկանանք, ժողովուրդ ջան, մենք մեր երկիրը դարձնելու ենք գործիք արևմտյան աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որի արդյունքում վտանգելու ենք և՛ մեր պետականությունը, և՛ մեր ժողովրդի անվտանգությունը։
 
Իրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար, նրանք Իրանին պատժում են, որպեսզի մյուսները վախենան, նրանք Իրանին պատժում են, որպեսզի ցույց տան աշխարհին, որ իրենք հեգեմոն են և բոլոր հարցերը իրենք են որոշում, և այս գործընթացում իսկապես մեզ պետք է էմոցիաներից դուրս, ուղղակի սառը հաշվարկների վրա կայացնել քաղաքական որոշումներ՝ հանուն մեր պետականության և ժողովրդի։
 
Ի դեպ, Իրանի համար հաղթանակ կլինի այն, որ կարողանան Իրանի իշխանությունները այնպես անել, որպեսզի Իրանի ժողովուրդը դուրս չգա պետականության դեմ և ներքին ապստամբություն չստեղծվի Իրանի ներսում։ Սա կլինի ամենամեծ հաղթանակը, քանզի Իրանը ծանր զրկանքների, ծանր ողբերգությունների և զոհողությունների գնով, այնուամենայնիվ, կկարողանա պահպանել իր պետականությունը։

Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում Գազ չի լինելու մարտի 9-ին Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Այս պահի դրությամբ խաղի անցկացման որևէ այլընտրանքային վայր չի դիտարկվում․ ՈւԵՖԱ-ն՝ Իսպանիա-Արգենտինա հանդիպման մասին Մարտի 8-ին ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 7-ից 11-ը Հրդեհ «Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում․ կրակը մարվել է, ծառեր չեն վնասվել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ Արամ Ա–ի գլխավորությամբ քննարկվել է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի դալանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո Թեհրանը կապ է պահպանում Բաքվի հետ. Իրանի փոխարտգործնախարար Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ՀՀ դեսպանությանը դիմել են ՀՀ քաղաքացիություն ունեցող 2 քաղաքացի. ԱԳՆ Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13,441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի բարձրաստիճան հրամանատարի վրա հարվածի մասին Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՍաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Լոռու մարզում քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ Հայաստանի և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Հնդկաստանն արագընթաց կերպով 10 միլիոն բարել ռուսական նավթ է գնել Մերցը հայտարարել է Իրանից հնարավոր միգրացիոն հոսքերը կանխելու անհրաժեշտության մասին 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա ԳՇ պետը մասնակցել է սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Էմիրությունների նավթի պահեստարանում հրդեհ է բռնկվել Հիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանԵվրոպական խորհրդի նախագահը կայցելի Բաքու Ադրբեջանը մասամբ վերականգնել է բեռնատարների երթևեկությունը Իրանի հետ սահմանին Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանՈՒԵՖԱ–ն տուգանել է «Ռեալին» Երեք օրում Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ. ՀՀ ԱԳՆ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում Արդարությունը միշտ հաղթում է․ Լևոն Սարգիսով8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ ԿարապետյանԵրիտասարդ ամուսինները թմրամիջոցի փաթեթներ են տեղադրել Երևանում «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում հրդեհ է բռնկվել «Nissan»-ում Առաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանՋուր չի լինի մարտի 11-ին և 12-ին Ի՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻնչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»