Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԶՊՄԿ-ն ձևավորել է «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԶՊՄԿ ընկերության Տնօրենների խորհրդի շրջանակում (կազմում) ձևավորվել է «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ընկերությունից հայտնում են, որ Տնօրենների խորհրդի կողմից «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողովի նախագահ է ընտրվել խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը:

«Այս հանձնաժողովի ստեղծումը կարևորագույն քայլ էր կորպորատիվ կառավարման միջազգային ճափանիշների ներդրման  ուղղությամբ։ Պետք է նշեմ, որ նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես եկավ նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն՝ որպես պետությանը պատկանող բաժնետոմսերը կառավարող մարմին, ինչն, իմ կարծիքով, ընդգծում է ժամանակակից կորպորատիվ կառավարման չափանիշների նկատմամբ մեր պետության մոտեցումը: Այսպիսով, բաժնետիրոջ նախաձեռնությունը և ընկերության ներսում արդեն ձևավորված նման հանձնաժողով ստեղծելու ըմբռնումը համադրվեցին՝ տալով իրենց գործնական արդյունքը»,– նշեց հանձնաժողովի նորընտիր նախագահը։

Հանձնաժողովն իրականացնելու է ԶՊՄԿ ռիսկերի կառավարման շրջանակի, կայուն զարգացման ռազմավարության, բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կատարողականի ռազմավարական վերահսկողություն: Հանձնաժողովը զբաղվելու է ESG համապատասխան վարկանիշների ուսումնասիրմամբ, ընտրությամբ և ներդրման օժանդակությամբ, ուսումնասիրելու է կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձը և աջակցելու է դրանց ներդրմանը ու կիրառմանն Ընկերությունում:

Արտյոմ Պետրոսյանն ընդգծեց՝ այսօր ընկերությունների հաջողությունը չափվում է ոչ միայն ֆինանսական արդյունքներով, այլ նաև այն ազդեցությամբ, որը նրանք ունենում են շրջակա միջավայրի, իրենց աշխատակիցների և հասարակության վրա։

«Ցավոք, Հայաստանում շատ հաճախ են հանդիպում մոտեցումներ, երբ շահույթը դիտարկվում է որպես բիզնեսի հաջողության միակ չափանիշ։ Սակայն ժամանակակից տնտեսությունը ընկերություններին այլ կերպ է գնահատում. կարևոր է ոչ միայն այն, թե որքան է կազմում ընկերության շահույթը, այլ նաև՝ ինչպիսի կառավարման համակարգ է այն ձևավորել, արդյոք պահպանվում են ստանդարտները, ինչպես են կառավարվում ռիսկերը և որքան պատասխանատու է ընկերությունը հասարակության նկատմամբ։ Այս իմաստով ESG-ն ոչ թե նորաձևություն է, այլ բիզնեսի հասունության և կորպորատիվ կառավարման որակի կարևոր ցուցանիշ, և հենց այս նպատակով էլ ԶՊՄԿ-ում ստեղծվել է «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողովը, որի հիմնական առաքելությունն է ապահովել այդ սկզբունքների համակարգված և արդյունավետ իրականացումը ընկերությունում»,– մանրամասնեց Պետրոսյանը։

ԶՊՄԿ-ի  «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկեր»-ի հանձնաժողովի նախագահի կարծիքով ESG և կորպորատիվ կառավարման ստանդարտները, սկզբունքները շատ հաճախ ընկալվում են, որպես խոչընդոտներ կամ գործոններ, որոնք շեղում են ընկերություններին իրենց հիմնական գործունեությունից:

«Ես կատեգորիկ համաձայն չեմ նման մոտեցման հետ և կարծում եմ, որ իրականում հենց դրանք են ձևավորում ուժեղ կառավարման համակարգեր և օգնում ընկերություններին՝ ավելի լավ հասկանալ ու կառավարել իրենց ռիսկերը: Երկարաժամկետ հեռանկարում հաղթում են ոչ թե այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քիչ կանոններ կամ ստանդարտներ, այլ այն ընկերությունները, որոնք ունեն ավելի որակյալ և բալանսավորված կառավարում»,– նկատեց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ռիսկերի կառավարումը խնդիրների մասին չէ, այն ապագայի նկատմամբ պատրաստ լինելու մշակույթ է։

Արտյոմ Պետրոսյանի համոզմամբ՝ վերոնշյալ մոտեցումը հատկապես կարևոր է մեր տարածաշրջանում, որտեղ առկա է աշխարհաքաղաքական արագ փոփոխվող միջավայր և տուրբուլենտություն:

«Նման իրականության մեջ կառավարման հասունությունը դրսևորվում է ընկերության՝ ժամանակին ռիսկերը ախտորոշելու, գնահատելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ, որոնք թույլ կտան ընկերությանը պահպանել աշխատանքի կայունությունը նույնիսկ բարձր անորոշության պայմաններում: Գիտեք, ընկերության կայունությունը որոշվում է ոչ թե ռիսկերի բացակայությամբ, այլ դրանց կառավարման համակարգի որակով»,– ընդգծեց նա։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովն արդեն իսկ սկսել է աշխատել իր առաջին հարցի վրա․ կազմում է վերլուծական դիտարկում Իրանի շուրջ ընթացող տարածաշրջանային զարգացումների հնարավոր ազդեցության մասին՝ Ընկերության գործունեության վրա:

«Արդեն այս փուլում, կարելի է նշել, որ նման աշխատանքը հնարավորություն է տալիս համակարգված և բազմակողմանի կերպով վերլուծել արտաքին միջավայրը և ժամանակին մշակել կշռադատված կառավարման որոշումներ։ Ընդհանուր առմամբ՝ սա ժամանակակից կորպորատիվ կառավարման և ռիսկերի կառավարման ստանդարտ գործելակերպի մաս է, որն ուղղված է բիզնեսի կայունության ապահովմանը»,– եզրափակեց «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողովի նախագահը։

Հանձնաժողովի գործառույթների և ամբողջական կազմի մասին մանրամասները՝ ԶՊՄԿ կայքում։

 

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան