Պարզվում են Արտաշատում ավագ քննիչի մահվան հանգեցրած վթարի պատճառները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվտովթարի ենթարկվելու հետևանքով 2016թ. փետրվարի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, մահացել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատուկ կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության մայոր Վահե Գեղամի Ավետիսյանը։ Ինչպեստեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնությա ն հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով, Վ. Ավետիսյանն իր վարած «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհին` դեպի Արտաշատ քաղաքի ուղղությամբ ընթանալիս՝ Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց, բախվել է ճանապարհի երթևեկելի ուղեմասերը միմյանցից բաժանող կանաչապատ գոտում առկա ծառին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է քննություն՝ պարզելու վթարի պատճառները։



