Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է. Արա Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը

«Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի շուրջ քննարկումները ցույց տվեցին, թե որքան զգայուն և կենսական է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով և բառապաշարով մերժել այն և ստորադասել կուսակցական, նախընտրական շահին` նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշանակում է նաև չտեսնել Հայաստանն այս լարվածությունից դուրս հանելու թերևս միակ ճանապարհը։

«Երաշխավորված խաղաղությունը» հիմնված չէ կողմերի բարի կամքի վրա. այն ելնում է միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանությունից։ Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ. Խոսքը վերաբերում է պրագմատիկ հարաբերությունների ստեղծմանը միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ, և որոնց ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հետ:

Ի պատասխան «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգին սկսել է շրջանառվել այն թեզը, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները արդեն եղել են, սակայն ճակատագրական պահին դրանք չեն աշխատել։ Արդյունքում ասում են՝ Հայաստանը պետք է ինքն իրեն դարձնի «երաշխավորված խաղաղության» երաշխավոր:

Այս փաստարկը պարունակում է հիմքային տրամաբանական սխալ: Եթե գործող անվտանգության մեխանիզմները անբավարար կամ ոչ արդյունավետ են եղել, դա չի նշանակում ընդհանրապես հրաժարում երաշխիքներից, այլ դրանց վերանայում և ինստիտուցիոնալ ամրապնդում: Երաշխիքներից հրաժարվելը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ուղղակիորեն խորացնում է ռազմավարական խոցելիությունը.
պետությունը, որը գտնվում է հարևանների հետ ռազմական և ժողովրդագրական դիսբալանսի իրավիճակում, միայնակ չի կարող լինել խաղաղության երաշխավոր: Միջազգային քաղաքականության մեջ նման նախադեպ գրեթե գոյություն չունի։ Արտաքին պարտավորությունների, պատասխանատվության մեխանիզմների և միջազգային վերահսկողության բացակայության դեպքում ցանկացած «խաղաղություն» վերածվում է ընդամենը ճգնաժամերի միջև ժամանակավոր դադարների։

Բնականաբար, այս համակարգի կարևոր բաղադրիչն է մոնիթորինգի և երաշխիքների մանդատը, որը կարող է ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Սակայն դրա արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ձևակերպումներով, այլ նաև երաշխավորող պետությունների քաղաքական կամքով և նրանց ռազմավարական շահերի համընկնմամբ Հայաստանի հիմնարար շահերի հետ։ Հենց այդ պատճառով հայեցակարգը ենթադրում է դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորում՝ հռչակագրային պարտավորություններից դեպի չափելի, ձևականացված պատասխանատվության և գործնական աջակցության գործիքներ։

Խաղաղությունը չի կարող պահպանվել, եթե չկա խախտման դեպքում գործարկվող պատասխանատվության մեխանիզմ։ Հետևաբար խաղաղության պայմանագիրը պետք է ներառի ավտոմատ քաղաքական և տնտեսական հետևանքներ, խախտումների միջազգային քննության պարտադիր ընթացակարգ և նախապես համաձայնեցված արձագանքման միջոցներ։ Առանց նման դրույթների ցանկացած համաձայնագիր մնում է խոցելի։

Հատուկ արժե անդրադառնալ երաշխիքների «գնի» խնդրին: Ռազմավարական քաղաքականությունում գին միշտ գոյություն ունի, սակայն անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների բացակայությունը արդեն ունեցել է Հայաստանի համար ծանր հետևանքներ: Հետեւաբար, խնդիրն այն չէ՝ գին կա, թե ոչ, այլ այն, թե արդյոք այն կլինի գիտակցված, հաշվարկված և համաչափ ազգային շահերին։ Շատ ավելի վտանգավոր է, երբ երաշխավորված խաղաղության բացակայությունը հանգեցնում է անկանխատեսելի և պարտադրված կորուստների։

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել՝ «երաշխավորված խաղաղությունը» ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին կախվածության հետ: Դրա ամբողջ իմաստը կայանում է Հայաստանի ռազմավարական նշանակության և սուբյեկտության վերականգնման մեջ. Խոսքը վերաբերում է այն համակարգի ձևավորմանը, որտեղ երկրի անվտանգությունը հիմնված է ոչ թե քաղաքական խոստումների, այլ սեփական կարողությունների զարգացմանը համընթաց շահերի համընկնման, պարտավորությունների հստակեցման և արձագանքման իրական մեխանիզմների ներդրման վրա:

Միջազգային հարաբերությունների պատմությունը հստակ ցույց է տալիս՝ այնտեղ, որտեղ բացակայում են ինստիտուցիոնալ երաշխիքները, ի վերջո գործում է ուժի իրավունքը։ Եթե չկա խաղաղությունը պահպանելու մեխանիզմ, ապա ստեղծվում է պարտադրված խաղաղության իրավիճակ, որտեղ հաղթողը թելադրում է իր պայմանները պարտվողին։ Երաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է։
Վերջապես, այսօր Հայաստանի առաջ կանգնած է հիմնարար ընտրություն. կամ երկրի անվտանգությունը ինստիտուցիոնալացված է միջազգային երաշխիքների և պատասխանատվության մեխանիզմների միջոցով, կամ մեր պետությունը շարունակում է ապրել ուժային ճնշումների տրամաբանության մեջ։ Միջազգային քաղաքականությունում երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի։

Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
 
Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան