Ինչն է խանգարում ոմանց նիհարել
ԼԱՅՖՇատերը կան, ովքեր ճիշտ սնվում են, ակտիվ կենսակերպ են վարում, սակայն ավելորդ կիլոգրամները ոչ մի կերպ չեն ցանկանում լքել նրանց: Մասնագետները պարզել են, թե ինչում կարող է լինել խնդիրը:
Առաջին հերթին` ոչ բավարար քունը կարող է բերել գիրացման: Քնի պակասի արդյունքում խախտվում է մարդու հորմոնալ բալանսը, ազդում է ախորժակի վրա, մարդ անընդհատ ուտել է ուզում:
Երկրորդ պատճառը` ցածր կալորիականություն ունեցող սննդից մարդիկ չեն կշտանում, անընդհատ սոված են մնում հետեւաբար անընդհատ ինչ որ բան ուտում են, ինչը եւս բերում է գիրացման:
Երրորդը` երբեմն մարմինն ինքն է դիմադրում փոփոխություններին: Մեր օրգանիզմում ճարպը կուտակելու մեխանիզմ է աշխատում, եւ երբ մարդ որոշ ժամանակ սոված է մնում, հետո ինչ էլ ուտի, օրգանիզմն այն «պաշարում է»` վերածելով ճարպի:
Եվ վերջապես կանանց դեպքում խնդիրը կարող է լինել առողջական: Կանայք հաճախ գիրանում են ձվարանների պոլիկիստոզի հետեւանքով:
Պատրաստեց Past.am-ը:



