Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կամուրջ, որ կառուցվեց 40 տարի և շահագործման հանձնվեց խորհրդանշական օր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նա, ով մեկ անգամ եղել է Պրահայում, հազիվ թե իրեն թույլ տա Կառլի (Կառլով) կամուրջ չայցելելու «շռայլությունը»: Դա Պրահայի և ամբողջ Չեխիայի Հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկն է, միջնադարյան ճարտարապետության և ճարտարագիտության ակնառու հուշարձան։

Կառլով կամուրջը կապում է Պրահայի Հին քաղաքը և Փոքր քաղաքը։ Դարեր շարունակ այն Պրահայով անցնող Վլտավա գետի վրայի միակ քարե կամուրջն է եղել։ Այն ծառայել է որպես Թագավորական ճանապարհի կարևոր մաս, որով անցել են չեխ թագավորների թագադրման երթերը։ Այսօր այն Պրահայի խորհրդանիշն է՝ հայտնի զբոսաշրջային և մշակութային ժառանգության վայր։

Կառլով կամուրջի շինարարությունն սկսվել է 1357 թվականին՝ Կառլոս IV թագավորի հրամանով։ Ճարտարապետն, ըստ ավանդության, համարվում է Պիտեր Պարլերը։ Կամուրջը կառուցվել է 1342 թվականի ջրհեղեղի հետևանքով ավերված հին Հուդիթ կամրջի տեղում։ Շինարարությունը տևել է ավելի քան 40 տարի և ամբողջությամբ ավարտվել է միայն 15-րդ դարի սկզբին։

Սկզբնապես կոչվելով Քարե կամ Պրահայի կամուրջ՝ այն «Կառլ» անվանումը ստացել է միայն 1870 թվականին։ Կամուրջի երկարությունը մոտավորապես 516 մետր է, լայնությունը՝ 9,5 մետր։ Այն կառուցված է ավազաքարից, ունի 16 կամար, որոնք դիմակայում են Վլտավա գետի ուժեղ հոսանքին։ Կամուրջը պահպանվում է երկու՝ Հին քաղաքի կամրջի և Փոքր քաղաքի կամրջի աշտարակներով: Կամուրջը զարդարված է բարոկկո ոճի 30 քանդակներով (հիմնականում 17- րդ և 18-րդ դարերի)։ Ընդ որում, բնօրինակ քանդակների մեծ մասն այժմ փոխարինվել է պատճեններով, մինչդեռ բնօրինակները պահվում են թանգարաններում։

Կառլի կամրջի դեպքում առկա է կառուցման մեկնարկի կախարդական ամսաթիվ՝ 1357 թվականի հուլիսի 9, ժամը 5:31: Այսինքն, առկա է աստղագուշակների կողմից ընտրված թվային յուրատեսակ հաջորդականություն՝ 1-3-5-7-9-7-5-3-1, որն, ըստ էության, կամրջի ամրությունն ապահովելու համար է արվել։ Ըստ լեգենդի, նաև այն ժամանակ ձվեր էին ավելացնում շաղախին, ընդ որում՝ որոշ քաղաքներ սխալ հասկանալով հրահանգները՝ անգամ խաշած ձվեր էին ուղարկում կամրջի շինարարության համար։ Միջնադարում կամրջի վրա տեղակայված են եղել խանութներ և տներ։ Կամուրջը դիմակայել է բազմաթիվ ջրհեղեղների, այդ թվում՝ 1890 թվականի ավերիչ ջրհեղեղին։ Ներկայում Կառլի կամուրջը հետիոտնային կամուրջ է, և այնտեղ ելույթ են ունենում փողոցային երաժիշտներ և արվեստագետներ։

Այն Եվրոպայի ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերից մեկն է։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է (Պրահայի պատմական կենտրոնի մի մասն է)։ Կարծիք կա, որ եթե դիպչեք Սուրբ Հովհաննես Նեպոմուցկու բարձրաքանդակին և ցանկություն պահեք, ապա այն կիրականանա։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի